Մշակույթ 13:32 04/10/2024 Հայաստան

Կհանդիպենք շուտով՝ Երևանում. Պլասիդո Դոմինգո

Օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենակարկառուն համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուար Թոփչյանի ղեկավարությամբ:

Ամենահեղինակավոր փառատոներից մեկում՝ Արենա դի Վերոնայում, Սարսուելային նվիրված գալա-համերգի մեծ հաջողությունից հետո Դոմինգոն հանդես կգա Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ հոկտեմբերի 8-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի գլխավոր աջակցությամբ։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են, որ այս բացառիկ երեկոյի ընթացքում մեծն Դոմինգոյի կողքին հանդես կգա սրընթաց թափով միջազգային կարիերա կերտող հայազգի սոպրանո,  Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:

Համերգին կհնչեն արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ:

«Հայաստանում բնակվող իմ սիրելի ընկերներ, երջանիկ եմ Ձեր գեղեցիկ երկիր վերադառնալու և Ձեզ համար երգելու յուրահատուկ հնարավորության համար: Այս անգամ հանդես եմ գալու Ջուլիանա Գրիգորյանի՝ հայազգի լավագույն երգչուհիներից մեկի հետ: Անհամբեր սպասում եմ բոլորիդ այս գեղեցիկ երեկոյին, որտեղ  կրկին միասին կվայելենք հրաշալի երաժշտություն՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհանդիպենք շուտով՝ Երևանում»,- իր ուղերձում նշել է Պլասիդո Դոմինգոն:

Էդուարդ Թոփչյանը նշում է, որ նման մեծության աստղի մասնակցությունը Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնին նշանակալի իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային երաժշտական հանրության համար: Նա վստահեցնում է, որ համերգն իր վրա է սևեռել հանդիսատեսի ուշադրությունը աշխարհի տարբեր կետերից: Այդ օրն իսկական միջազգային մշակութային հրավառություն է սպասվում:

Սա Պլասիդո Դոմինգոյի երկրորդ այցելությունն  է Հայաստան: Առաջին անգամ նա համերգով հանդես է եկել 2010թ.-ի դեկտեմբերի 3-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Համերգը կրկին ղեկավարում էր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:15
Ալիև. «Ես զգուշացնում եմ Հայաստանին. վերջ տվեք այս վտանգավոր խաղերին»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Արցախի Հանրապետության Ջրական այցելության ժամանակ հայտարարել է, որ «Հայաստանը ներքաշվել է...
Աղբյուր` Panorama.am
16:01
Նարիշկինը բացահայտ թշնամական է դիրքավորված Հայաստանի նկատմամբ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Ռուսաստանի արտաքին հետախուզության տնօրեն Նարիշկինը բացահայտ թշնամական է դիրքավորված Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Տուգանքի մասին էլեկտրոնային ծանուցումն ընտրելու դեպքում քաղաքացին 20 տոկոսով քիչ կվճարի
Արդեն 6 ամիս է, ինչ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել տուգանքի գումարը...
Աղբյուր` Panorama.am
15:30
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
Երևանում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մեղք է հաղթանակած իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին նույն հարթության մեջ դնելը. Շարմազանով
«Ալիևն էլ է պահանջում քաղաքականությունից հեռացնել նախկին նախագահներին, դե միացեք Ալիևին…Վերջին շրջանում «ընդդիմադիր»...
Աղբյուր` Panorama.am
14:53
Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է, բռի կարկատան. Ճարտարապետ
Երևանի քաղաքապետարանը «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության էր դրել երկու նախագիծ, թե «ինչպիսին կցանկանաք տեսնել...
Աղբյուր` Panorama.am
14:43
Պուտինը հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը, հանդիպում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը հանդիպում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ «Գազետա ռու»-ն...
Աղբյուր` Panorama.am
14:20
Դատավոր Վահե Միսակյանի դեմ անորակ արշավ տարվեց միայն այդ պատճառով. Աբրհամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով արդարացնող վճիռ...
Աղբյուր` Panorama.am
14:14
ԵՄ-ն դադարեցրեց Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումները
Եվրամիությունը որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ՝ իր ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
14:05
Իսկ ուրիշ գիրք չկա՞ր զինվորի ձեռքը տալու. ԲԿՄԱ-ի քայլը զայրացրել է օգտատերերին
«ԲԿՄԱ-Ուրարտու» հանդիպման ժամանակ տեղի ունեցած խաղարկության ժամանակ տոմս է խաղարկվել։ Զինծառայող Արմեն Ստեփանյանի տոմսն է շահել։...
Աղբյուր` Panorama.am
13:43
Իսրայելը 73 տոննա ռումբ է նետել Հըզբոլլահի հետախուզության կենտրոնակայանի վրա
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 3-ին 73 տոննա ռումբ է նետել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող լիբանանյան շիական...
Աղբյուր` Panorama.am
13:32
Կհանդիպենք շուտով՝ Երևանում. Պլասիդո Դոմինգո
Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ հոկտեմբերի 8-ին Պլասիդո Դոմինգոն հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուար Թոփչյանի ղեկավարությամբ:
Աղբյուր` Panorama.am
13:30
Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը
Քիչ առաջ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով: «Էջմիածին» շահագործման...
Աղբյուր` Panorama.am
13:06
Լավրովը Ջիոևի հետ կքննարկի, թե որտեղ է ավելի հարմար Անդրկովկասի վերաբերյալ քննարկումներ անցկացնել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ծրագրում է Հարավային Օսիայի արտգործնախարար Ախսար Ջիոևի հետ հանդիպմանը քննարկել, թե որտեղ ավելի հարմար...
Աղբյուր` Panorama.am
12:42
Բագրատ Սրբազանին հաջողություն եմ ցանկանում. Ստեփան Դանիելյան
«Բագրատ Սրբազանին հաջողություն եմ ցանկանում, և, որպեսզի ինքը հասնի այդ հաջողությանը, մի քանի նկատառում եմ հայտնում, ինչը մինչ այժմ չեմ...
Աղբյուր` Panorama.am
12:38
Վրաստանում ընտրախախտումների դեմ պայքարի համար հատուկ ոստիկանական խմբեր են ստեղծվել
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հրաման է արձակել ոստիկանության տարածքային բաժիններում ստեղծել հատուկ խմբեր, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Բորտնիկով. ՆԱՏՕ-ն ցանկանում է իր զորախումբը խաղաղապահների քողի տակ մտցնել Անդրկովկաս
Իբր աջակցելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը
Աղբյուր` Panorama.am
11:55
Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
11:52
Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1մլն 590հզր դրամ է
Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի...
Աղբյուր` Panorama.am
11:51
4615 բռնագաղթած մեր աշխատակիցների աջակցությամբ աշխատանք են գտել. Ռուբեն Սարգսյան
«Այս պահի դրությամբ արդեն իրականացվել է 1456 ծրագիր՝ 3 բաղադրիչով։ Օրինակ, միայն ուսուցման բաղադրիչով  6 հոգի ունենք, բայց աշխատանքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման առաջին փուլի հաջողության ամենամեծ խթանը՝ ըստ քաղաքագետի
«Բագրատ սրբազանի գլխավորած շարժման առաջին փուլի հաջողության ամենամեծ խթանը այն էր, որ աջակցողների մեծ մասը շարժման հետևում դեռևս չէր...
Աղբյուր` Panorama.am
11:32
Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին
Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական...
Աղբյուր` Panorama.am
11:16
Միքայել Սրբազանը հանրային սուր բանավեճի լավ հնարավորություն բացեց. Վահե Հովհաննիսյան
«Նախկին թե ներկա» բանավեճի փոխարեն՝ ամենակարևոր հարցը
Աղբյուր` Panorama.am
11:13
ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, ազատ արձակել հայ գերիներին
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների շուրջ 60 անդամներ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի և սենատոր Էդ Մըրքիի...
Աղբյուր` Panorama.am
11:13
Պետական դավաճանության մասին տվյալներ իմանալու ու իրավապահներին չհայտնելու համար Փաշինյանի վրա է պետք հոդված դնել. Դանիելյան
«Վարչապետը հայտարարում է, որ տիրապետում է պետական դավաճանության մասին այնպիսի տվյալների, որի մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն, իսկ...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ Շուշիում՝ Հայոց ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «Սույն  թվականի սեպտեմբերի 20-ին...
Աղբյուր` Panorama.am
10:48
Այսպես գնալու դեպքում մենք բոլորս կորցնելու ենք պետությունը. Վահե Հովհաննիսյան
Հայ փորձագիտական միտքը խոսում է հայկական պետականության կորստի իրական ռիսկի մասին, իսկ ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված հավատում է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
10:45
Քրիստինա Վարդանյան. Այս խառնիխուռն «բոստանը» նորաստեղծ անտա՞ռ է
«Երեկ մի երևանցի ՀՈԱԿ-ի  նորաստեղծ «անտառի» նյութն ուղարկեց։ Ցավում եմ, որ այս, ներեցեք, անտառի ծաղրանկարը այդպիսի...
Աղբյուր` Panorama.am
10:25
Ինչպե՞ս են ադրբեջանցիները «վերակառուցել» Vallex Garden Hotel հյուրանոցը
Մինչ աշխարհաքաղաքական կենտրոնները խոսում են հայ-ադրբեջանական հակամարտության արդար կարգավորման մասին, իսկ Փաշինյան-Ալիև զույգը բանակցում այսպես...
Աղբյուր` Panorama.am
09:59
«Հայաստանը պետք է հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի մեղավորներին». Ալիևի օգնական
«Հայաստանը պետք է պատշաճ կերպով հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի բոլոր մեղավորներին»,-այս մասին X սոցիալական ցանցի իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ
14:49 04/10/2024

Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}