4615 բռնագաղթած մեր աշխատակիցների աջակցությամբ աշխատանք են գտել. Ռուբեն Սարգսյան
«Այս պահի դրությամբ արդեն իրականացվել է 1456 ծրագիր՝ 3 բաղադրիչով։ Օրինակ, միայն ուսուցման բաղադրիչով 6 հոգի ունենք, բայց աշխատանքի փորձի ձեռքբերում բաղադրիչով այս պահի դրությամբ ունենք 1426 բռնագաղթած»,-«Արմենպրես» մամուլի սրահում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ ներկայացնելով Արցախից բռնագաղթածների համար մասնագիտական ուսուցման և աշխատանքի տեղավորման ծրագրերը;
Նա նաշեց, որ երրորդ՝ ուսուցում և պրակտիկա բաղադրիչով կա 24 մասնակից։
Փոխնախարարն ասաց, որ մինչև 6 ամիս ուսուցման դիմաց պետությունը փոխհատուցում է մինչև 50 հազար դրամ ուսման վարձը և 50 հազար դրամ կրթաթոշակ, իսկ հաջորդ 3 ամսվա համար էլ գործատուն փոխհատուցում է հարկերի մինչև 50 հազար դրամի չափով։
Նրա խոսքով՝ երկրորրդ ամսվա բաղադրիչով բռնագաղթած արցախցին 3 ամսվա պրակտիկա է անցնում, որտեղ պետությունը գործատուին տրամադրում է 160 հազար դրամ աշխատավարձ, որը գործատուն պարտավոր է տրամադրել աշխատողին, իսկ հաջորդ 3 ամսվա ժամանակ էլ պետությունը փոխհատուցում է մինչև 50 հազար դրամ եկամտահարկը։
Ռուբեն Սարգսյանը նշեց, որ երրորդ բաղադրիչով նախատեսվում է 6 ամիս ուսուցումից հետո 3 ամիս պրակտիկա և աշխատանք, որի դեպքում էլ պետությունը 50 հազարական դրամներով փոխհատուցում է ուսման վարձը և կրթաթոշակը, իսկ պրակտիկայի ժամանակ 160 հազար դրամ աշխատավարձերը, իսկ դրանից հետո էլ երեք ամիս փոխհատուցվում է գործատուի հարկերը։
«Այդ ծրագրերից օգտվելու համար պարտադիր պայման է, որ բտնագաղթած քաղաքացին մեկ ամիս ոչ մի տեղ աշխատած չլինի, իսկ ուսումնական պրակտիկայի համար աշխատանքային պայամանգրեր են պետք»,-ասաց Սարգսյանը։
Փոխնախարարը նշեց, որ ամենշատ ծրագրերն իրականացվել են այն մարզերում որտեղ ավելի շատ են բռնագաղթածները՝ Երևանում, Կոտայքի, Արարատի, տավուշի Մարզերում
«363 բռնագաղթած ծրագրերով անցնում է Երևան քաղաքում, կոտայքում 307-ը, Արարատում՝ 124 և Տավուշում 110»,- հայտնեց փոխնախարարը և հավելեց. «Այս ընթացքում 4615 բռնագաղթած մեր աշխատակիցների աջակցությամբ աշխատանք են գտել, որի մեջ է նաև ծրագրերի 1426 հոգին»։
Հարակից հրապարակումներ`
- 2025 թվականին էլ մոտ 4000 Արցախից բռնագաղթած ուսանողների ուսման վարձերը կփոխհատուցվեն
- Հաստատվեց ԵՀ-ից 15 մլն եվրո Արցախից բռնագաղթածների կարիքների համար հատկացնելու համաձայնագիրը