Քաղաքական 10:48 04/10/2024 Հայաստան

Այսպես գնալու դեպքում մենք բոլորս կորցնելու ենք պետությունը. Վահե Հովհաննիսյան

Հայ փորձագիտական միտքը խոսում է հայկական պետականության կորստի իրական ռիսկի մասին, իսկ ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված հավատում է Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան», «այլ երկրից կախում չունեցող պետություն» կառուցելու գաղափարախոսության մասին խոստումներին, չնայած՝ նրա իրական քայլերը տրամագծորեն դրա հակառակի մասին են խոսում։ Առաջադեմ քաղաքական-վերլուծական միտքը հասարակությանը ինչ այլընտրանք պետք է առաջարկի, որպեսզի հասնենք այնքան բաղձալի և կարևոր արդյունքին՝ պետականության ամրապնդման և զագացմանը նպատակի շուրջ ժողովրդի միավորմանը։ Այդ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույց»-ի տաղավարում իր մոտեցումները ներկայացրեց «Այլընտրանքային նախագծեր» վերլուծական հարթակի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև.

●Այո, որքան էլ ցավալի է՝ մենք գործ ունենք, պարտության քաղաքացու և պարտության հասարակության հետ։ Սա շատ վտանագվոր, շատ բարդ բան է և շատ ժողովուրդներ են դրա միջով անցել։ Այն ժողովուրդները, որոնք ունեցել են ադեկվատ, սառը մտածող վերնախավեր, որոնք ընդունել են պարտությունը և իրենց հասարակություններին առաջարկել են հետպատերազմյան, հետպարտության վերականգնման ճանապարհային քարտեզ, որը մեծ բովադակությամբ տեսլական է՝ ոտքի կանգնել, շարժվել առաջ, որ էլիտաները շուտ և գրագետ են այն առաջարկել, այդ հասարակությունները շուտ ոտքի են կանգնել և զարգացել։

 ●Թեև մեր պրոբլեմն այս հասարակությունը չէ, այլ այն նոր էլիտան է, որ այս հասարակությանը պետք է բան առաջարկի՝ կանգնել ոտքի և գնալ առաջ։ Ապագայի այդ տեսլականը։

 ●Լոզունգներով կամ գործող իշխանություններին հայհոյելով ոչինչ չի փոխվելու։ Մարդիկ կմեկուսանան, կփակվեն իրենց տներում, կմտածեն հեռանալու մասին, կմտածեն բոլորից հոգնելու, բոլորից զզվելու մասին։ Մեր երկրին անհրաժեշտ է ոչ թե անդադար քննարկել անցյալը, ոչ թե անդադար հայհոյել ներկան, այլ մեր երկրին պետք է ցույց տալ ապագան՝ հեռանկարը։ 

●Այստեղ ապրում են սովորկան մարդիկ, իրենց ընտանիքներով և իրենք ուզում են իմանալ իրենց վաղվա օրը։ Այն և սոցիալական վիճակն է և անվտանգությունն է, անվտանագյին միջավայրը։ Քանի այն մենք չենք արել՝ մեր ճգնաժամը խորանում է։

 ●Մենք լուրջ ճգնաժամի մեջ ենք, որպես պարտության հասարակություն, բայց մենք լուրջ մարտահրավերներ ունենք նաև մեր սահմաններին։ Ոչ մեկը չի չեղարկել մեր հարևանների ախորժակը։ Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք, զսպել հանրության տարբեր շերտերի միջև առկա վիրավորանքները, մեր մեջ պետք է ուժ գտնենք երկխոսության և ելքեր փնտրելու։

●Ինձ համար այսօր լիդերն այն չէ, ով որ հայհոյում է, շատ փող ունի, կամ ավելի բարձր է գոռում, կամ նա, ով ավելի լավ է մեղադրում դիմացինին։ Իմ համար լիդերը նա է, ով այսօր առաջարկում է ելքեր՝ ներքին հաշտության, որովհետև առանց դրա այս երկիրը չունի ապագա և ով որ կարևորում է գրագետ միտքը, խոսքը և գրագետ միջավայրը, որովհետև Հայաստանում  առանց գրագիտության մենք ելքեր չենք գտնելու շատ բարդ է վիճակը։

 ●Մեր դիմաց կանգնած է շատ լուրջ գիշատիչ մեքենա, հանձինս Թուրքիայի և Ադրբեջանի՝ մեծ ամբիցիաներով մեր հանդեպ։ Աշխարհն անկայում է, խառն է և մենք ենք բզկտված ու պարտված։ Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ ոտքի կանգնելու և գրագետ ծրագրեր մշակելու, թե ինչպես ենք ապրելու, ինչպես ենք կառավարելի դարձնելու ռիսկերը մեր սահմաններին և ներսում։

 ●Այս տենդենցը տանում է պետականության կազմաքանդման։ Էն ինչ որ տեսանք Ղարաբազում, հաշվի առնելով ծավալները, հետևանքները, նույնը լինելու է այստեղ, եթե մենք այս միտումները շարունակեցինք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}