Իսկ այսօր վերջին արդեն հինգ է պակաս. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Վերջին հինգ պակաս
Վերջում չի հիշվելու, թե այս օրերին, հինգ կամ քսան տարի առաջ ով ինչ ասաց, որքան ճիշտ էր և արդյոք իրավունք ուներ մեղադրելու մյուսներին:
Վերջում ձեր ու մեր արածն ու չարածը կարևոր չի լինելու:
Վերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ:
Վերջում, երբ մեր հայրենիքի այս մի կտորն էլ ավարտվի, ոչ միայն չի հիշվելու, այլև կարևոր չի լինելու այս օրերի իրար մեղադրելը, իրարից բողոքելը, մեր գրած ստատուսները:
Իսկ այսօր վերջին արդեն հինգ է պակաս:
Ուրեմն դեռ հինգ «րոպե» կա կենտրոնանալու լուծման վրա ու փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի է»:
Հարակից հրապարակումներ`
- Հետևում եմ, թե ինչպես է հայկական դաշտում սկսվել «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը. Վարուժան Գեղամյան
- Վարուժան Գեղամյան. Տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը