Վրաստանում ընտրախախտումների դեմ պայքարի համար հատուկ ոստիկանական խմբեր են ստեղծվել
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հրաման է արձակել ոստիկանության տարածքային բաժիններում ստեղծել հատուկ խմբեր, որոնք պատասխանատու կլինեն հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրավախախտումների կանխարգելման և բացահայտման համար։
«Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին համապատասխան հրաման է արձակել՝ ապահովելու, որպեսզի 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ազատ, անվտանգ և խաղաղ միջավայրում, ըստ հրամանի՝ ստեղծվելու են խմբեր իրավախախտումները բացահայտելու և դրանք կանխելու համար»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասված է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ համապատասխան խմբերին հանձնարարվել է օրենքով սահմանված կարգով անհրաժեշտության դեպքում ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։
«Հրամանագիրը պարտավորեցնում է ոստիկաններին իրենց պարտականությունները կատարելիս պահպանել քաղաքական չեզոքության սկզբունքը, չի թույլատրվում, որ իրավապահի գործողություններն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված լինեն որևէ կուսակցության դեմ կամ ի պաշտպանություն նրա»,-ասվում է հրապարակման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է ԼԳԲS քարոզչությունն արգելող օրենքը
- Վրաստանում 6 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է «խաչապուրիի ինդեքսը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան