Քրիստինա Վարդանյան. Այս խառնիխուռն «բոստանը» նորաստեղծ անտա՞ռ է
«Երեկ մի երևանցի ՀՈԱԿ-ի նորաստեղծ «անտառի» նյութն ուղարկեց։ Ցավում եմ, որ այս, ներեցեք, անտառի ծաղրանկարը այդպիսի գովասանքի արժանացավ, անտառագիտության ամբիոնի գիտնականի կողմից և իհարկե «95% կպչողականությամբ», ինչը պարզ երևում է…»,-գրել է Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինե Վարդանյանն ու մի քանի լուսանկարներ հրապարակել։
«Այս խառնիխուռն «բոստանը» նորաստեղծ անտա՞ռ է, դարավանդավորումն էլ, որի մասին հատուկ նշվեց, ջրի հոսքերից պարզ երևում է, ինչպես նաև տնկիների անսասան շարքերը։
Հարգանքներս, բույսերը տնկող և խնամող բանվորներին, բայց սա գրագիտություն չէ, գոնե վերևից մի նկարեք… Իրանում ապշած էի մասնագետների բարձր որակավորումից, ինչի մասին միշտ կատարված աշխատանքն է խոսում»,նշել է նա։
Նշենք, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տարածել էր տեսանյութ, ըստ որի Սարալանջի նորատունկ ծառերն ապահովել են բարձր կպչողականություն։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան