«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը պատրաստվում է վոյաժի դեպի Շվեյցարիա
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած հերթական մեծաթիվ պատվիրակությունը պատրաստվում է վոյաժի, այս անգամ՝ Շվեյցարիա, Ժնև, Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովին մասնակցելու։
Այցը կկայանա հոկտեմբերի 12-18-ը։ Պատվիրակության կազմում, ԱԺ նախագահի սովորույթի համաձայն, ընդդիմադիրներ չկան։
Փոխարենը Ալեն Սիմոնյանի անդավաճան ուղեկից Հասմիկ Հակոբյանն է՝ նրա նախկին օգնականը, որն այդ կարգավիճակից չի հրաժարվել անգամ պատգամավոր դառնալուց հետո, նաև Ծովինար Վարդանյանն է, Արսեն Թորոսյանը, աշխատակազմի 9 անդամ, այդ թվում՝ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան