ԲԿՄԱ-ի տնօրենը գրառումը ջնջելուց հետո հայտնել է, ինչու է որոշել հայ զինվորին Ստամբուլի մասին գիրք նվիրել
Երեկ աղմուկ հանեց հայ զինվորին «Ախ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրք նվիրելն ու գիրքը ձեռքին լուսանկարը հրապարակելը։ Ակումբի ֆեյսբուքյան էջից լուսանկարն ու դրան կից գրառումը հեռացնելուց հետո ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանը ֆեյսբուքյան իր էջում թեմայի հետ կապված գրառում է արել.
«Հայ զինվորը պետք է կարդա աշխարհի ամենահետաքրքիր գրականությունը։
Հայ զինվորը պետք է լինի ամենակիրթ զինվորը։
Բուրհան Սյոնմեզը Թուրքիայում ծնված քուրդ գրող է, մտավորական:
Բուրհան Սյոնմեզը ձերբակալվել և բանտ է նետվել թուրքական իշխանությունների կողմից, դեռ երբ ուսանող էր, 1984 թվականին:
Բուրհան Սյոնմեզի նկատմամբ թուրքական ոստիկանությունը (ըստ տարբեր աղբյուրների) մահափորձ է իրականացրել:
Քուրդ Բուրհան Սյոնմեզը այդ դեպքից հետո լքել է Թուրքիան և տեղափոխվել Մեծ Բրիտանիա:
Գիրքն էլ թուրքական բանտում դատապարտվածների մասին է:
Մնացած ընկալումներն ինձ համար կապ ունեն տգիտության հետ, բայց ոչ՝ ճշմարտության:
Իսկ հայ զինվորը պետք է կարդա աշխարհի ամենահետաքրքիր գրականությունը։ Հայ զինվորը պետք է լինի ամենակիրթ զինվորը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին