Դանիան դպրոցներում սմարթֆոնների օգտագործման սահմանափակումներ է մտցնում
Դանիան միշտ համարվել է կրթության մեջ թվային գործիքների կիրառման առաջատարներից մեկը, սակայն այժմ առաջիններից մեկն է, ով հեռանում է այս պրակտիկայից։ Դանիայում ավելի շատ դպրոցներ իրականացնում են «դպրոցներ՝ առանց բջջային սարքերի» քաղաքականություն, որը պահանջում է աշակերտներին մինչև ուսումնական օրվա ավարտը հանձնել հեռախոսները:
Եվրանյուզը գրում է, որ դանիական դպրոցներից մեկում աշակերտներից պահանջվում է դպրոցական օրվա ընթացքում թողնել իրենց հեռախոսներն անվտանգ պահոցում: Այս փորձնական ծրագիրը, որը սկսվել է 2023 թվականին, ստացել է աջակցություն և՛ ծնողների, և՛ ուսուցիչների կողմից և այժմ շարունակական պրակտիկա է:
Դպրոցի ուսուցիչներն առաջարկել են արգելել այն բանից հետո, երբ տեսել են, թե ինչպես է բջջային հեռախոսների անսահմանափակ օգտագործումը վնասում աշակերտների կենտրոնացմանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան