Օրվա մամուլ 09:05 05/10/2024 Հայաստան

«Ժողովուրդ». Էդմոն Մարուքյանի կինը փորձում է դրամաշնորհով օրենսդրական փաթեթ մշակել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, որը երբեք մամուլի ազատության համար տեսանելի պայքար չի մղել, հիմա մամուլի սահմանափակման օրինագիծ է մշակում:

Լիբերալ քաղաքացիական ինստիտուտի հիմնադիրը ԼՀԿ նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կինն է՝ Տաթևիկ Մատինյանը։ Երեկ Երևանի մամուլի ակումբի հետ համագործակցությամբ ԼՔ ինստիտուտը կազմակերպել էր հանրային քննարկում՝ տեսալսողական մեդիայի կարգավորումների մասին։ Ի սկզբանե տեղեկացնենք, որ քննարկումն իրականացվում էր «Խթանել թափանցիկ և վստահելի մեդիայի զարգացումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ ԼՔ ինստիտուտի նպատակն է քննարկման արդյունքում մշակել օրենսդրական փաթեթ։

Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, որը գրեթե որևէ կապ չունի լրագրության և ԶԼՄ գործունեության հետ, փորձում է դրամաշնորհով օրենսդրական բարեփոխումների փաթեթ մշակել, որը ձևակերպումներով կպայքարի ատելության խոսքի դեմ, իսկ իրականում համացանցային ազատ խոսքը լրջագույնս կսահմանափակի: Բայց փաթեթավորումը գեղեցիկ է անշուշտ: Ինստիտուտը մտադիր է վերահսկել ատելության խոսքի դրսևորումները ՀՀ ԶԼՄ-ներում և խախտումների դեպքում, որպես պատիժ, նախատեսելու է տուգանք, որի չափը դեռ հստակ սահմանված չէ։

Պարբերաբար խախտելու դեպքում՝ տուգանքին կարող է փոխարինել անգամ լրատվամիջոցի գործունեության դադարեցումը։ Բայց ինչպես է վերահսկվելու՝ չգիտեն անգամ իրենք:

Օրինակ՝ PerfectTV-ն կամ այլ ձևաչափով յութուբյան ալիքները, որոնց հասցեատերը, սեփականատերերը հայտնի չեն, չեն կարող հայտնվել սահմանափակումների առաջ, քանի որ նրանց չեն գտնելու, իսկ այն բարեխիղճ ԶԼՄ-ները, որոնք ունեն խմբագրություն և պատասխանատու, կվերահսկվեն, կտուգանվեն։ Անհասկանալի է նաև ատելության խոսքի դրսևորման գնահատականը, կամ թե ինչպես է կարգավորվելու հանրահավաքների ընթացքում ուղիղ եթերում պատահաբար ատելության խոսք ենթադրող բովանդակության տարածումը: Հետաքրքիր փաստ կարելի է արձանագրել, որ ինստիտուտը, որը մի քանի տասնյակ էջանոց վերլուծություն էր իրականացրել, ուսումնասիրելով միջազգային փորձը՝ հաշվի չէր առել շրջանառության մեջ արդեն իսկ առկա «հակախտրականության մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որը ենթադրում է 12 օրենքներում փոփոխություն, և որտեղ արդեն իսկ առկա է ատելության խոսքի դեմ պայքարի մասին կետ։

Ինստիտուտի ներկայացուցիչները, ավաղ, տեղյակ չէին շրջանառության մեջ առկա օրենքների փաթեթից և փորձեցին իրենց արդարացնել, որ դա կուսումնասիրվի նախագծի կազմման փուլում։ Թեև նշվում էր, որ հաշվի է առնվել միջազգային փորձը, սակայն տեղական ԶԼՄ-ները ներգրավված չեն այս գործընթացում. տոտալ անտարբերություն է: Իսկ եթե ամփոփենք, ապա այս նախագիծը կլինի գործիք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ձեռքին, որն այժմ հսկողության տակ է պահում ՀՀ մուլտիպլեքսի հեռուստաալիքները:

Այս օրինագծի ընդունումից հետո նույնպիսի ընտրողաբար մոտեցմամբ ՀՌՀ-ն տույժեր կկիրառի իշխանությանը քննադատող հրապարակումների համար: Համակարգվելու և մշտադիտարկման են ենթարկվելու նաև առցանց մեդիան, յութուբյան ալիքները։

Հիշեցնենք նորից, որ Լիբերալ քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ի իրական շահառուն, համաձայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կինն է՝ Տաթևիկ Մատինյանը։ Նա 2023 թվականին նշանակվել էր Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն։ Հարկ է նշել, որ կառույցներից ոչ մեկը որևէ կապ չունի լրագրության և լրատվության հետ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:46
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Դամասկոսում է
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին տարածաշրջանում էսկալացիայի ֆոնին այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:22
Խոշոր ավտովթար Ամիրյան-Սարյան խաչմերուկում
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 10։00-ի սահմաններում Ամիրյան-Սարյան...
Աղբյուր` Panorama.am
12:17
Անահիտ Մանասյան.Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 4-ին մասնակցել է «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց...
Աղբյուր` Panorama.am
11:19
Գիտության փառատոնը շարունակվում է՝ նոր գիտաֆանտաստիկ փորձառություններով. Գիտուժ
Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ է և շնչում է գիտությամբ։ Գիտության փառատոնն ամփոփեց իր երկրորդ թեմատիկ բաժինը՝ «Մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:15
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Երևանում աշխատանքային այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն...
Աղբյուր` Panorama.am
11:06
Մեր մասնակցությունը կօգնի ձևավորել այս էներգետիկան. Դավիթ Անանյան
«Ինչու՞ է անհրաժեշտ մասնակցել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով վաղը՝ հոկտեմբերի 6-ին կայանալիք հանրահավաքին, և արդյո՞ք մեր...
Աղբյուր` Panorama.am
10:32
Ժաննա Անդրեասյան. Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել  Ուսուցչի միջազգային օրվա առթիվ, որտեղ մասնավորապես ասված է. «Այս տարի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Սիրելի՛ ուսուցիչ, եթե դասավանդում ես Մայր Հայաստանի դպրոցներում, ապա ուժ և միայն ուժ քարոզիր. Արցախի նախկին նախարար
Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյան ուշուղիչների տոնի առթիվ գրում է. «Բարձրաձայն խորհելու փոխարեն ...Ու ոչ մի խրամատում...
Աղբյուր` Panorama.am
10:03
Ինչ են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները
Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
09:55
Օր օրի ավելի եմ սիրում, Քեզ պաշտում, Մամա. Անդրեի ջերմ շնորհավորանքը
Երգիչ Անդրեն ջերմորեն շնորհավորել է իր մայրիկի ծննդյան տարեդարձն ու սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակելով «Մամա» երգի...
Աղբյուր` Panorama.am
09:43
Քաղաքագետ. Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում
Քաղաքագետ Արա Պողոսյանը, արձագանքելով Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ-ին ուղղված հայտարարություններին, գրում է. «Հեյդարի տղա, Բաքվի բռնապետ Իլհամը...
Աղբյուր` Panorama.am
09:17
Խոշոր վթար Տերյան փողոցում. կան հոսպիտալացվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 4-ին, ժամը 22:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Էդմոն Մարուքյանի կինը փորձում է դրամաշնորհով օրենսդրական փաթեթ մշակել
Համացանցային ազատ խոսքը լրջագույնս կսահմանափակվի
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Փաշինյանը չի ստորագրում Հայաստանի համար վճռորոշ իրավական որևէ փաստաթուղթ. խուսափում է պատասխանատվությունից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից: Նա չի ստորագրում Հայաստանի համար վճռորոշ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը պատրաստվում է վոյաժի դեպի Շվեյցարիա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած հերթական մեծաթիվ պատվիրակությունը պատրաստվում է վոյաժի, այս...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». «Չլիցենզավորված գործողություն» Գավառի պոլիկլինիկայում. Ե՞րբ կկառուցվի կամ կվերանորոգվի Գավառի կլինիկան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության ոլորտը ամեն նոր նախարարի հետ կոռուպցիոն նոր գործերի էպիկենտրոն է դառնում։...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանին առաջարկել է իրեն «դաբրո» տալ ԱՆ թեկնածուի նշանակման հարցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում խոսում են, որ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է իրեն...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». Երբևէ դատավոր չաշխատած անձը ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպե՞ս են դատական համակարգի հետ կապ չունեցող անձինք միանգամից հայտնվում համակարգի բարձր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Առանձնատան տերը կտրել է իր տան հարևանությաբ բարդիները, տեսչական մարմինը վարույթ է հարուցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավթաշենի երրորդ թաղամասի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող 45 բարդի է հոկտեմբերի 3-ին...
Աղբյուր` Panorama.am
08:38
ԲԿՄԱ-ի տնօրենը գրառումը ջնջելուց հետո հայտնել է, ինչու է որոշել հայ զինվորին Ստամբուլի մասին գիրք նվիրել
Երեկ աղմուկ հանեց հայ զինվորին «Ախ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրք նվիրելն ու գիրքը ձեռքին լուսանկարը հրապարակելը։ Ակումբի ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
23:16
Աննա Հակոբյանը տղամարդ գործարարներին աջակցելու համար Livingston Restaurant-ում 1 մլն դրամ արժողությամբ մուտքի տոմսով ընթրիքի է հրավիրում
«Իմ քայլը» հիմնադրամը, որի նախագահն է Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարություն է տարածել, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
22:40
ՄԻՊ գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի. ՀՀ ՄԻՊ-ը՝ Ավինյանի մամուլի քարտուղարին
ՀՀ ՄԻՊ-ից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է Լվովյան փողոցի մի խումբ բնակիչների իրավունքների խախտման առկայության...
Աղբյուր` Panorama.am
22:08
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում 11 փրկարար է զոհվել
Հինգշաբթի օրը իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Մարջայունին և Լիբանանի հարավային Շաքրա և Խորբեթ Սելեմ բնակավայրերում տեղակայված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իսկ այսօր վերջին արդեն հինգ է պակաս. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Վերջին հինգ պակաս Վերջում չի հիշվելու, թե այս օրերին, հինգ կամ քսան տարի առաջ ով...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ամոթ ձեզ, որ ստում եք ու կպնում մեր եկեղեցուն ու հավատքին․ Եղիշե Մելիքյանը՝ ՀՖՖ ղեկավարությանը
Հայաստանի առաջնության 2-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» խաղից հետո (1:3)  հետխաղային մամուլի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկնաբանել է Շիրակի թեմի առաւջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը, թե...
Աղբյուր` Panorama.am
20:18
Կիրակնօրյա Սուրբ պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին
Առաջիկա կիրակի և հետայսու կիրակնօրյա Սուրբ Պատարագները, ընկալյալ կարգի համաձայն, Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին։ Այս մասին հայտնում են Մայր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ
14:49 04/10/2024

Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}