«Իմնեմնիմի» պոդքասթի այսօրվա հյուրերն են Անաիս Սարդարյանը և Սերգեյ Մելքոնյանը
«Իմնեմնիմի» փոդքասթ 120-րդ թողարկումն այսօր ուղիղ եթերում կլինի ժամը 22.00-ին AntiFake TV յութուբյան ալիքում
Այն կվարեն հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, AntiFake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։
Պոդքասթի հյուրերն են լինելու դերասանուհի Անաիս Սարդարյանը, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանտ դատարանի որոշմամբ ազատ են արձակվել այս տարվա մայիսի 21-ին։
Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել էր, նրանց նկատմամբ ընտրվել էր վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։
Հանրային մեղադրողն ընդհանուր իրավասության դատարանում նախ միջնորդել է փոխել նրանց նկատմամբ խափանման միջոցը՝ ընտրելով կալանավորումը, սակայն դատարանը չէր բավարարել միջնորդությունը։
Դրանից հետո դատախազը բողոքարկել էր որոշումը Վերաքննիչ դատարանում, վերջինն անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը։
Գործով հիմնական դատալսումները մեկնարկել են։