Սուրենյանց. Փաշինյանը հույսը դրել է իր աղիներում գտնվող որոշ ուժերի վրա, որոնք հիմա ստորագրահավաքով են զբաղվում
«Պետք է ձևավորվի ընդդիմադիր նոր կենտրոն, որը կկարողանա կոնսոլիդացնել հասարակությանը։ Մեզ պետք է հանրային համերաշխության մոդել»,-«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն է բերել «նախկին-ներկա», «սև-սպիտակ», հիմա էլ «հայաստանցի-ղարաբաղցի» բաժանումները, եթե մի քիչ էլ մնան իշխանության, երրորդ սեռ կստեղծեն ու այս առումով էլ բաժանումներ կմտցնեն։
«Իմ հակասություններն իմ շատ հարգելի, պատվելի Բագրատ Սրբազանի հետ հենց այստեղ են եղել։ Բագրատ Սրբազանի հետ անձնական ոչինչ չունեմ, իմ բարեկամն է, շատ հաճելի զրուցակից է, մարդ, որի հետ պարբերաբար շփվել եմ, հիմա էլ առիթ լինի, կշփվեմ, կզրուցեմ, բայց մենք դադարեցրել ենք ինստիտուտցիոնալ մասնակցությունն այդ շարժմանը, և դա պատճառ ունի։ Երեք ամիս շարունակ ես ասել եմ, բեր քաղաքական օրակարգ, հարթակ, ճանապարհային քարտեզ ու ընտրությունների ինստիտուտը մի մերժիր»,-հայտարարեց Սուրենյանցը։
Կուսակցության նախագահն ասաց՝ փողոցից չի վախենում, բանտում էլ է եղել, դրանից էլ չի վախենում։
«Բայց չի կարելի քաղաքական պայքարը սահմանափակել միայն փողոցով։ Եթե փողոցով ոչինչ չստացվեց, 2026-ի ընտրությունների շեմին մենք հասնելու ենք հասարակության ապատիայի բարձր մակարդակի։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, բայց եթե չհեռանա, պետք չէ ժողովրդին վախեցնել ընտրություններով։ Ընդդիմությունն արդյունավետ լինելու դեպքում կարող է ընտրություններով հեռացնել Նիկոլ Փաշինյանին, վստահ եղեք։ Նիկոլ Փաշինյանը, 50 տոկոս +1 քվե ստանալու հնարավորություն չունի։ Հույսը դրել է իր աղիներում գտնվող որոշ ուժերի վրա, որոնք հիմա ստորագրահավաքով են զբաղվում, էդ ուժերն իրեն չեն փրկելու։ Էդ ուժերից ոչ մեկ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության տուալետ չի գնում, էլ ուր մնաց իրեն օժանդակել, վերարտադրել»,-ասաց Սուրենյանցն ու հավելեց, որ իրենք սկսելու են կոնսուլտացիաներ՝ ուժերի նոր կենտրոն ձևավորելու համար։
Նա նշեց, վերջին օրերին ընդդիմադիր ուժերից իր հասցեին արված արտահայտություններ է լսել, որ ինքը չունի 20 հոգի, քննադատում է շարժմանը, ասաց՝ հիմա մի քանի հարյուր հոգի ունի, պետք լինի՝ մի քանի հազար էլ փողոց դուրս կգան։
Սուրենյանցը հասարակությանը կոչ արեց չհավատալ իշխանափոխությունից հետո հրաշքներ խոստացող ուժերին, քանի որ երկիրը գտնվում է շատ ծանր վիճակում, ով էլ լինի նոր իշխանություն, ստիպված է լինելու գնալ բավականին ծանր լուծումների։
«Այս պահին մեր խնդիրը Հայաստանի Հանրապետությունը փրկելն է։ Չափազանցություն չէ, Հայաստանը գտնվում է պետականությունը կորցնելու վտանգի առաջ»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին