Հոլիվուդյան սկանդալ՝ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ ու ներկայությամբ
Վերջերս լուրջ սկանդալ է ծագել ամերիկացի շոու-ինդուստրիայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ ռեփեր, պրոդյուսեր, ձեռնարկատեր և միլիարդատեր Շոն Քոմբսի շուրջ, ով ավելի հայտնի է որպես Փի Դիդդի անունով։ Երաժիշտը ձերբակալվել էր սեպտեմբերի կեսերին աղմկահարույց գործից հետո, որտեղ նրան մեղադրում են ավելի քան 100 հոդվածքով, այդ թվում՝ սեռական ոտնձգությունների և սեռական թրաֆիքինգի համար:
Սկանդալի կենտրոնում եղել են ռեփերի հատուկ երեկույթները, որոնց այցելուներին այս կամ այն ձևով կարող էին ստիպել կատարել սեռական գործողություններ, բռնաբարություններ, մանկապղծություններ և թմրանյութերի բռնի ընդունում։ Այս ամենը տեսանկարահանվել է, ապա օգտագործվել շանտաժի, շորթման և լռության համար։ Նշվում է, որ այդ ամենը կատարել են առաջին կարգի աստղեր, որոնցից մի քանիսը զոհ են եղել, իսկ որոշները՝ բռնաբարողներ։
ՀԴԲ-ն (Հետաքննությունների դաշնային բյուրո) հրապարակել է հայտնի մարդկանց ցուցակը, ովքեր ժամանակին մասնակցել են խնջույքներին։
Հետաքննությունը ենթադրում է, որ միջադեպերը տեղի են ունեցել 1991 թվականից՝ ավելի քան 30 տարի։ Իսկ դեպքերի մեկ քառորդում տուժողները եղել են անչափահասներ։ Այս իրադարձությունների լույսի ներքո քննարկվում է Ջասթին Բիբերի անունը, որը, ենթադրաբար, պատանի ժամանակ կարող էր բռնաբարվել Փի Դիդդիի երեկույթներից մեկի ժամանակ:
Գործով հետաքննությունը սկսվել է 2023 թվականի վերջին, երբ հայտնվել են Փի Դիդդի դեմ առաջին հայցերը, բայց փորձել են դրանք հնարավորինս արագ փակել։ Այնուամենայնիվ, 2024 թվականի սկզբին ռեփերի տներում սկսվել են առաջին խուզարկությունները։ Փի Դիդդին այժմ կալանքի տակ է և հերքում է բոլոր մեղադրանքները:
Billboard-ը գրում է, որ Թուփակ Շակուրի ընտանիքը վարձել է փաստաբան, որպեսզի հետաքննի, թե երաժիշտի մահվան հետ ինչ կապ ունի Փի Դիդդին։
Շակուրը մահացել է 1996 թվականին, և այդ ժամանակվանից ոստիկանությունը հետաքննում է նրա սպանության գործը։ Մեղադրյալ Դուեյն Դևիսը կալանավորվել է միայն 2023 թվականի սեպտեմբերի վերջին Լաս Վեգասում, նրան դատելու են 2025 թվականի մարտին։ Նախկինում Դևիսը բացատրել է, որ ինքը կատարել է հանցագործությունը, քանի որ Փի Դիդին դրա համար նրան վճարել է 1 միլիոն դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան