«Ժողովուրդ». Երբևէ դատավոր չաշխատած անձը ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպե՞ս են դատական համակարգի հետ կապ չունեցող անձինք միանգամից հայտնվում համակարգի բարձր ատյաններում. երբևէ դատավոր չաշխատած անձը ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել:
ՀՀ Սահմանադրական դատարանի փոխնախագահ Աշոտ Խաչատրյանի որդին՝ Հայկ Խաչատրյանը, դատական համակարգի հետ կապ չունենալով, 2023 թ. մայիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով (միանգամից) նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Ուսումնասիրելով նրա կենսագրությունը` նկատեցինք, որ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարն է եղել, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի վարիչ է եղել, բայց զրո առնչություն` դատական համակարգի մասով:
Եվ ահա, 2018 թվականի հեղափոխութունից հետո նա ՄԻՊ-ից կտրուկ «թռիչք» է կատարում դատական համակարգ ու 2023թ. մայիսի 15-ին նշանակվում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Դատական համակարգում տպավորություն կա, որ Հայկ Խաչատրյանի կարիերայի այդ կտրուկ թռիչքը կապված է այն հանգամանքի հետ, թե քաղաքական իշխանությանը ինչ «ծառայություններ» է մատուցել նրա հայրը՝ ՍԴ փոխնախագահ Աշոտ Խաչատրյանը:
Նա ՍԴ-ում իշխանափոխություն արած գործիչն է՝ որպես ավագ դատավոր: Հենց նրա ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի դատավորները ազատվեցին ՍԴ իրենց աշխատանքից, որպեսզի հեշտությամբ բոլոր խնդրահարույց հարցերը սահմանադրական ճանաչվեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան