Լիլիթ Գալստյանը ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցության՝ սոցիալիստների և սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Դուբլինում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցության՝ սոցիալիստների և սոցիալ-դեմոկրատների խմբակցության /SDSP/ փոխնախագահ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից;
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում Լիլիթ Գալստյանը հանդես է եկել ելույթներով՝ խոսելով գերիների անհապաղ ազատ արձակման, Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության, ադրբեջանական ագրեսիայի վտանգի և օկուպացված Արցախի տարածքում իրականացվող մշակութային ժառանգության կոթողների նկատմամբ իրակացվող վանդալիզմի մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան