Խոշոր վթար Տերյան փողոցում. կան հոսպիտալացվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 4-ին, ժամը 22:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.), «Mercedes-Benz» (վարորդ` Ս. Ջ., ծնված 1983 թ.), «Suzuki» (վարորդ՝ Կ. Հ., ծնված 1993 թ.), «Nissan» (վարորդ՝ Ն. Ն., ծնված 1996 թ.) և «Toyota» (վարորդ՝ Ա. Շ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնեը՝ «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ի. Դ.-ն (ծնված 1993 թ.) և Հ. Հ.-ն (ծնված 2022 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «BMW» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին