Փաշինյանն անընդունելի է համարել վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բելգիա համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի:
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակի վերաբերյալ:
Ն.Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին և վերջին զարգացումներին: Նա անընդունելի համարելով վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը՝ ընդգծել է Հայաստանի Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Բելգիայի վարչապետը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերը` ողջունելով այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ու դրա սկզբունքների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր դը Քրուն քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ: Բելգիայի վարչապետը հայտնել է իր գլխավորած Կառավարության պատրաստակամությունը` նպաստելու այդ գործընթացին:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարևոր հարցեր են առաջացնում․ ԱԳՆ խոսնակ
- Ալիև. «Ես զգուշացնում եմ Հայաստանին. վերջ տվեք այս վտանգավոր խաղերին»
- «Հայաստանը պետք է հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի մեղավորներին». Ալիևի օգնական
- Տարակուսած եմ, որ կոռեկտության մասին եք խոսում այն մարդու մասին, ով կոռեկտ չէ ձեր հանդեպ. Արթուր Խաչատրյանը Փաշինյանին հիշեցրեց Ալիևի վարքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան