Սիրելի՛ ուսուցիչ, եթե դասավանդում ես Մայր Հայաստանի դպրոցներում, ապա ուժ և միայն ուժ քարոզիր. Արցախի նախկին նախարար
Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյան ուշուղիչների տոնի առթիվ գրում է.
«Բարձրաձայն խորհելու փոխարեն
...Ու ոչ մի խրամատում ուսուցիչն ու աշակերտը միասին չեն կռվել, աշխարհի ոչ մի անկյունում ուսուցիչն աշակերտին կենդանի վահան չի դարձել և աշխարհի ոչ մի անկյունում ուսուցիչը չի հուղարկավորել իրեն աշակերտած հայրիկին, ապա որդուն։
Սիրելի' ուսուցիչ, աշխարհի և ոչ մի ուսուցիչ քեզ պես խաբված չէ, կարկամած ու այլայլված, պատրանքների մեջ ու մոլորյալ չէ։ Բայց դու կարող ես ուղղել մեջքդ, որովհետև արարչագործության մի արարն էլ դու ես, և որովհետև Քրիստոսն էլ ուսուցիչ էր...
Դու համակ նվիրումով ես աշխատել, հանձնառու և հայրենանվեր ես եղել նաև 2020 թվականի դաժան պատերազմից հետո՝ որդեկորույս և տնավեր դարձած, որովհետև շարունակել ես մնալ պայքարի առաջապահը, և շարունակելու ուժը դու ես փոխանցել։
Սիրելի՛ ուսուցիչ, եթե դասավանդում ես Մայր Հայաստանի դպրոցներում, ապա ուժ և միայն ուժ քարոզիր, և տուր այն գիտելիքը, որն ուժ է բերելու Հայոց աշխարհին, որով պատրաստ են լինելու տիրոջ զգացողությամբ ապրել այս հողում և ուժի լեզվով խոսել:
Գիտելիքով և ուժով ենք փրկելու գալիքը, գիտելիքով և ուժով ենք փոխելու պատմության ընթացքը…
Նկարում` Կատարոյի ծաղիկներն են»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները