Սիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել
Սիրիան ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին և համապատասխան դիմում է ուղարկել։ Այս մասին ասել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նա չի հստակեցրել, թե երբ է ուղարկվել դիմումը։
«Մենք շատ շահագրգռված ենք ԲՐԻԿՍ-ին միանալու հարցում: Մենք գրավոր հարցումներ ենք ուղարկել կազմակերպությանը միանալու համար»,- ասել է դիվանագետը «Հյուսիսային Կովկաս. նոր աշխարհառազմավարական հնարավորություններ» ֆորումի շրջանակներում։
2023 թվականի օգոստոսին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում համաձայնեցվել են այն երկրների ցանկը, որոնք պետք է միանան կազմակերպությանը 2024 թվականին։ Ցուցակում ընդգրկված են Արգենտինան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն։ Ավելի ուշ Արգենտինան հրաժարվել է: Միանալու հայտ են ներկայացրել Մալայզիան և Ադրբեջանը, Թուրքիան նույնպես մտադիր է միանալ ԲՐԻԿՍ-ին։
ԲՐԻԿՍ-ի առաջիկա գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։
ԲՐԻԿՍ-ը՝ հինգ երկրների խումբ, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հաստատել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցությունը
- Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի․Ֆիդան
- ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին կմասնակցի նաև Բրազիլիայի նախագահը
- ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանի մակարդակով
- Ռուսաստանը ողջունել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան