Մադրիդում առաջին անգամ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը
Մադրիդում առաջին անգամ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը՝ լեգենդար հայ կինոռեժիսորի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։
Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ, Հայաստանի կինոյի հիմնադրամի, Իսպանիայի մշակույթի նախարարության ազգային կինոարխիվի, Մադրիդի Գեղեցիկ արվեստների միության, Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի Հայագիտության ամբիոնի համագործակցությամբ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100–ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 15-27-ն Իսպանիայի ազգային կինոարխիվում և Մադրիդի Գեղեցիկ արվեստների միությունում կկայանան հռչակավոր կինոռեժիսորի ֆիլմերի ցուցադրությունները։
Ցուցադրությունների շարքի հանդիսավոր մեկնարկը կտրվի հոկտեմբերի 15-ին, ժամը՝ 17:30-ին, Իսպանիայի ազգային կինոարխիվի Cine Doré կինոթատրոնում՝ Փարաջանովի կարճամետրաժ 3 ֆիլմերի՝ «Տրիպտիխի» ցուցադրմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան