Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ մեղադրանքների ու աշխատավարձի մասին
Panorama.am-ը բողոքներ է ստացել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների աշխատավարձերի, ելույթավճարների հետ կապված, ինչպես նաև խմբագրության էլեկտրոնային հասցեին նամակ, որ «թատրոնի երգչախմբային կազմը տնօրեն Կարեն Դուրգարյանից պահանջել է իրենց հասանելի բարձրացված աշխատավարձը, որը, վերջինս ոչ մի կերպ չի ցանկանում վճարել», ինչպես նաև՝ «պետական բյուջեից օպերային թատրոնի համար հատկացվել է կրկնակի ֆինանսավորում, քան նախորդ տարի, որի նպատակն է կրկնապատկել արտիստների ելույթավճարները»։
Panorama.am-ը դիմեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին, թե ինչպես են արձագանքում վերը նշված մեղադրանքներին, և ընդհանրապես, աշխատավարձերի, ելույթավճարների հետ կապված։
Թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանի պատասխանում նախ նշված է, որ թատրոնը չի ցանկանում արձագանքել առանց որևէ հիմնավորման կամ ապացույցի թատրոնի հասցեին ուղղված, բամբասանքին համարժեք պնդումներին։
Ինչ վերաբերում է արդեն աշխատավարձերի, ելույթաճարների բարձրացմանը, պատասխանում տնօրենի պաշտոնակատարը նշել է. «Թատրոնի ֆինանսավորումն իրականացվում է տարեկան պետական բյուջեով նախատեսված միջոցներից և սեփական եկամուտներից։ ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի թիվ 1176 –Ն որոշմամբ սահմանվել է Թատրոնի ֆինանսավորման նոր փորձնական մոդել։
Թատրոնն իր ֆինանսական միջոցներն օգտագործում է միայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված նախահաշվի համաձայն, որով առանձին տողով սահմանված է այն գումարի չափը, որը Թատրոնն իրավունք ունի օգտագործել աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների վճարման համար։ Թատրոնն իրավունք չունի այդ գումարից ավելի ծախսել աշխատավարձ վճարելու համար։
Աշխատավարձը ներառում է հիմնական աշխտավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ աշխատավարձը։
Թատրոնի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը սահմանված է Թատրոնի տնօրենի կողմից հաստատված հաստիքացուցակով։ Հիմնական աշխատավարձը սահմանվում է, ելնելով աշխատանքի բնույթից, ծանրությունից, կարևորությունից, որակավորումից և այլ հանգամանքներից։ Հիմնական աշխատավարձի չափն ավելացվում է Թատրոնի տնօրենի հրամանով՝ հիմք ընդունելով համապատասխան ստորաբաժանման պետերի, տնօրենի տեղակալների, գլխավոր հաշվապահի կարծիքն ու զեկուցագրերը։
Թատրոնն իրավունք ունի իր աշխատողներին վճարել նաև լրացուցիչ աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և պարգևատրումներ՝ հավի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքով հստակ սահմանված պահանջները, նախահաշվում առկա համապատասխան գումարների չափը, տվյալ ամսում ստացված եկամուտների չափը, ինչպես նաև տվյալ աշխատողի ներդրումը Թատրոնի սեփական եկամուտի ավելացման, բարձրակարգ ներկայացումների բեմադրման գործում և այլ ցուցանիշներով»։
Թատրոնից ներկայացրել են նաև 2024 թ. հախահաշվի պատճենը և հաստիքացուցակը, որը հրապարակային փաստաթուղթ է։
Կ.Կիրակոսյանի պատասխանն՝ ամբողջությամբ.
Panorama.am-ի էլեկտորանային հասցեին քաղաքացու ուղարկած նամակը.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան