Բոլոր հայտնի ընկերությունների արժեթղթերը` մեկ հարթակում. Ամերիաբանկը ԴիջիԹեքին ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով
Րոպեների ընթացում օնլայն բացել բրոքերային հաշիվ և առանց բանկ այցելելու գործարքներ կատարել ինչպես հայկական, այնպես էլ ամերիկյան, եվրոպական և ասիական երկրների բորսաներում ու արտաբորսայական շուկաներում․ Երևանում անցկացվող «ԴիջիԹեք Էքպո 2024»-ի ֆինթեք գործընկեր Ամերիաբանկը ներկայացնում է իր MyInvest ներդրումային հարթակը։
«Այս տարի ներկայացնում ենք MyInvest ներդրումային հարթակը, որը շատ մեծ հետաքրքրություն է վայելում մեր հաճախորդների մոտ: Անցյալ տարի մեր բրոքերային հաճախորդների քանակը եռապատկվել է, այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով արդեն իսկ կրկնապատկել ենք նախորդ տարվա ցուցանիշը, մինչև տարեվերջ ակնկալում ենք եռապատկել ցուցանիշը»,- ԴիջիԹեքի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասում է Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը՝ հավելելով, որ MyInvest հարթակը հնարավորություն է տալիս մի քանի պարզ քայլերի հաջորթականությամբ բացել օնլայն բրոքերային հաշիվ, հասանելիություն ստանալ 30-ից ավելի շուկաների և 25 հազարից ավելի ներդրումային գործիքների՝ սկսած պարտատոմսերից մինչև բաժնետոմսեր և ներդրումային ֆոնդեր։
Ամերիաբանկի բրոքերային ծառայության ղեկավար Արտուշ Ենգիբարյանն էլ նշում է, որ MyInvest-ն ունիվերսալ հարթակ է, և միակն է Հայաստանում, որն իր մեջ ներառում է թե՛ հայկական շուկան, թե՛ միջազգային շուկան․ «Հաճախորդները կարող են գործարքներ անել թե՛ հայկական հայտնի ընկերությունների արժեթղթերով, որոնք ցուցարկված են մեր բորսայում, թե՛ միջազգային հայտնի բորսաների, ինչպես օրինակ Microsoft-ի, Apple-ի. բոլոր հայտնի ընկերությունները մեր հարթակում հասանելի են»։
Արտուշ Ենգիբարյանի խոսքով`հարթակի միջոցով տարբեր ընկերություններ, բիզնեսներ հնարավորություն ունեն իրականացնելու նաև պարտատոմսերի և բաժնետոմսերի տեղաբաշխումներ՝ ներգրավելով նոր ֆինանսական միջոցներ իրենց բիզնեսի զարգացման համար։
Դիջիթեքի շրջանակում Ամերիաբանկը ոչ միայն ներկայացնում է MyInvest հարթակը, այլև ներդրումներով հետաքրքրվողների համար իր փորձառու մասնագետների օգնությամբ իրականացնում է մասնագիտական բազմաբնույթ խորհրդատվություն, ինչպես նաև օգնում կողմնորոշվել առաջին պորտֆելը կազմելու հարցում։
«Տրամադրում ենք անվճար խորհրդատվություն մեր մասնագիտացված բրոքերների թիմից կողմից, ովքեր օգնում են սկսնակներին իրենց ներդրումային ճանապարհը սահուն անցնել, ինչպես նաև մեր մասնագետները վարում են ներդրումային կրթական բլոգ, որն այսօր շուկայում ունի ամենամեծ բաժանորդների քանակը»,- նշում է Դիանա Հակոբյանը։
Հեռատես, համբերատար, հավասարակշռված, խելացի, համարձակ և հաջողակ։ Լավ ներդրող դառնալու հատկանիշներն են, որոնք Ամերիաբանկը Digitec-ի իր տաղավարում ներկայացնում է 6 տարբեր փորձությունների տեսքով՝ գոլֆից մինչև VR ակնոց։ Իսկ բոլոր փուլերը հաջողությամբ անցնելու պարագայում այցելուները հնարավորություն ունեն անվճար բացելու բրոքերային հաշիվ և ստանալու իրենց առաջին բաժնետոմսը նվեր։
Ներդրումների աշխարհն էլ ավելի խորությամբ բացահայտել ցանկացողների համար ԴիջիԹեքի շրջանակում այս տարի առաջին անգամ անցկացվում է նաև Digi/Invest համաժողովը, որի առանցքում թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաներն են: Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը համաժողովի շրջանակում մասնակցեց «Թվային ներդրումների ապագան. նոր գործիքներ և հնարավորություններ ՀՀ ֆինանսական շուկայում» խորագրով պանելային քննարկմանը:
Համաժողովի շրջանակում ամենամեծ հետաքրքրությունն առաջացրած ելույթներից մեկն էլ Ամերիաբանկի բրենդի ամբասադոր Գարիկ Պապոյանինն էր, որը հաջողակ ներդրողի հատկանիշներն ու ճիշտ ներդրումների կարևորությունը ներկայացրեց իրեն բնորոշ ոճով ու հումորով։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան