Այս պայքարի հաջողությունը՝ փոքրիկ կամ մեծ, ձեռնտու չէ ինչ-ինչ ուժերի. Բագրատ Սրբազան
«Այս պայքարի հաջողությունը՝ փոքրիկ կամ մեծ, ձեռնտու չէ ինչ-ինչ ուժերի, որոնք թաքնված են կամ թաքնված չեն»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը շարունակեց. «Ամենայն հարգանքով եմ վերաբերում ընդդիմադիր դաշտում բոլոր գործողներին, վերստին, կրկին ասում եմ՝ այս պայքարը ոչ ընդդիմության, ոչ էլ ընդդիմադիր պայքար է, սա բոլորինն է, անգույն՝ բոլոր գույներով, կպակասեն՝ գույնը կպակասի, կավելանան՝ գույնը կավելանա։
Հարգանքով եմ վերաբերում անկախ նրանց քննադատություններից, մտահոգություններից, որոնք ազնիվ կերպով են կատարվում, չեմ էլ չափում ազնվությունը։
Քաղաքական դաշտում չարամտորեն գործողներ, չեմ արձագանքելու ձեր ամենանողկալի արձագանքներին։ Դուք ձեր ազնվությունը, ձեր հավակնությունն ու ձեր խեղճությունը գնահատեք, համեմատելով ձեր հավակնության հետ, գնահատեք նաև ձեր ձախորդությունն ու որոշեք, թե որ դաշտում եք գործում՝ ձեր անձնական, թե խմբակային տիրույթում, թե հայրենիքի ազատագրության»։
Սրբազանը խոսք ուղղեց նաև գործարարներին. «Անցած օրվա խոսքս ծանր է նստել որոշ գործարարների համար. մեկ անգամ և ընդմիշը կրկնում եմ՝ չի կարող հայկական պետություն գոյություն ունենալ, առանց հայկական անվախ ու ազատ գործարարության և չի կարող հայկական անվախ ու ազատ գործարարություն լինել, առանց հայկական պետականությանը։
Հիմա հարց եմ տալիս՝ Արցախում կա՞ հայկական ազգային գործարարություն։ Հսկայական ներդրումներ էին կատարվել, որոնք ուղղակի փոշիացվել են այս չարիքի կողմից՝ հանձնելով մեր թշնամիներին։
Ձեզ մնում է միայն շրջվել երեսով դեպի այն ժողովուրդը, որից օգտվել և օգտվում եք»։
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետության հրապարակում Սրբազան պայքարի հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցի հերոսների հիշատակը
- Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ Սրբազան
- Ինչքան շուտ հեռացնենք սրանց, այնքան շուտ հաղթության սկիզբները կդնենք. Խաչիկ Մանուկյան
- Դադարեցնել Միքայել Սրբազանի հասցեին վիրավորանքները, ես դա ընդունում եմ որպես ինձ ուղղված. Բագրատ Սրբազան
- Մենք այս հողին ամուր կանգնած ենք, ոչ թե Էրդողանին ամուր գրած․ Գառնիկ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան