Չի բացառվում, որ հաջորդ քայլը ՍԴ դատավորների տուն գնալն է. Բագրատ սրբազան
«ՍԴ-ն որոշում է ընդունել, որով հիմք է ստեղծել Ադրբեջանի կողմից թելադրված պահանջները կատարելու, որոնք առնչվում են Սահմանադրության և Անկախության հռչակագրի հետ»,-ՍԴ-ի դիեմաց ասաց Բագրատ սրբազանը։
Նա հայտնեց, որ ՍԴ դատավորները Սահմանազատման աշխատանքային խմբերի գործունեության կանոնակարգից բացի մեկնաբանել են ամեն ինչ։
«Ամենասարմռկեցուցիչ երևույթն այն է, որ Սահմանադրական դատարանը փոխանակ հղում կատարի Սահմանադրությանը, այնտեղից օգտվի իր որոշումը կայացնելու հմար, մեկնաբանություններ է տալիս այս կամ այն դրույթին, բուն Սահմանադրությանը, Հռչակագրին, նրա սպառված լինելուն, կամ չլինելուն։ ՍԴ-ն ստեղծված է Սահմանադրությունը պաշտպանելու, ոչ թե մեկնաբանելու համար»,-ասաց Բագրատ Սրբազանը և շարունակեց. «Ալիևն իր բերանով ասաց՝ ուզեցինք տվեցին, վերջ։ Հիմա ես գռեհկացնում եմ երևույթը, բայց այդպես ասաց։ Հնարավո՞ր է, որ պետությունն այդպես աշխատի, որ այս պահին սա ենք ուզում՝ մի քիչ հարմարեցրեք, մյուս պահին այն... Այդպես չի լինում»,-ասաց Սրբազանը և շեշտեց, որ սահմանազատում ասվածը պետք է լինի ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, ինչպես նաև միջազգային բոլոր սկսբունքներին համաձայն՝ երաշխավորներով և միջնորդներով։
Հայտնելով, որ ՍԴ դատավորները պետք է զգան, որ հանցագործ են՝ սրբազանն ասաց.«Եվ այսպես՝ յուրաքանչյուր քաղաքական պաշտոն ստանձնած մարդ, ով կատարելու է օրենքից դուրս այս, ծառայամիտ՝ այս չարիքի հրահանգները, պետք է զգա այդ ծանրությունն հենց իր վզին։ Չի բացառվում, որ հաջորդ քայլը լինի հենց իրենց տուն գնալը՝ ասելու թե էս ինչ եք անում դուք։ Թաղն իմանա, թե ով է ապրում իրենց մոտ, ինչ դավաճան է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան