Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է
«Սրանք վամպիրի պես խմեցին մեր զավակների արյունը և նրանց քաջությանն արժանի չեղան, պատերազմում պահած նրանց հողակտորները պատերազմից հետո հանձնեցին մեր թշնամուն»,-Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագանը զոհվել է 44-օրյա պատերազմում։
Նրա խոսքով, «քաղաքակիրթ» թշնամին սթափ գտնվեց, սրանց անվանեց «հարբեցող ծաղրածու»։
«Եվ մենք, պատկերացնո՞ւմ եք, հարբեցող ծաղրածուին ուղարկում ենք բանակցությունների։ Հըլը հիշեք, տարիներ առաջ ազնվական, տիեզերակալ հայերից Վիկտոր Համբարձումյանը մեր անվանի հայրենակիցների հետ հացադուլ հայտարարեց, որովհետև հասկանում էր, որ Արցախը ոչ միայն պատմական արդարության վերականգնում է, այլև կենսական անհրաժեշտություն է մեզ համար։ Մինչդեռ մեկը, որ հանձնել էր Արցախը, իր փիար կազմակերպողին ասել էր՝ կարո՞ղ ես ինձանից ծեծված շան կերպար ստանալ։ Եվ այդ ծեծված շունը ցրտին կանգնած պեռաշկի էր կրծում,որպեսզի զոմբիախումբը հերթականա անգամ ասի՝ է, խեղճ Նիկոլն ի՞նչ անի, սոված, ծեծված շան պես կանգնած պեռաշկի է կրծում։ Արա, ամոթ չի՞ ըսենց կաիկություններով ապրես, սա երկիր է, պետություն է»,-ասաց Խաչիկ Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ Սրբազան
- Գ. Դանիելյան. Երբ պետք է ճանապարհ փակենք, այդ «ընդդիմադիրները» չկան, երբ պետք են ակտիվ գործողութուններ, չկան
- Ինչքան շուտ հեռացնենք սրանց, այնքան շուտ հաղթության սկիզբները կդնենք. Խաչիկ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան