Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան
«Մեր այստեղ գտնվելը պարզապես դատարկ շենքը տեսնելը չէ, ոչ էլ հիանալը, մեր նպատակն է ուշադրություն սևեռել, քանի որ այս բոլոր օրերին Սահմանադրական դատարանը թաքուն սենյակում որոշում է կայացրել, որը հասանելի չէ մեր ժողորդին լայն իմաստով»,- Հանրապետության հրապարակից երթով Սահմանադրական դատարան հասնելով՝ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանը նշեց. «Օրեր առաջ ՍԴ-ն հանցանք է գործել, բնականաբար, այն մարդիկ, ում նկարներն այստեղ բարձրացված են, դատարանի նախագահի գլխավորությամբ։
Մենք ամթոի ու պարսավանքի ինստիտուտը պետք է վերականգնենք, ցույց տանք, որ ամեն գործած հանցանքի մեր ժողովուրդը պետք է տեղյակ լինի, այս մարդկանց պատասխանատվության ենթարկի։
Եկել ենք իմանալով, որ թերևս ՍԴ դատավորներն այդքան ռիսկ չեն անի այստեղ գալու, իրենք միայն տղամարդկություն կունենան իրենց գրասենյակներում մեր կյանքի վրա որոշումներ կայացնելու։ Միգուցե հանկարծ ռիսկ առաջանա իրենց մեջ, պատասխանատվության զգացում՝ հայտնվել ժողովրդի առջև, ներկայացնելու՝ ինչու են նման որոշում կայացրել, միգուցե ճիշտ են արել, մենք չենք հասկանում»։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշմամբ, Անկախության հռչակագիրը, համադրելով «զավակին խժռող ծնողի», հրաժարվել է դրանում ամրագրված մի շարք սկզբունքներից։
Սահմանադրագետ Գոհալ Մելոյանը գրել էր. Մասնավորապես՝ ՍԴ-ն ուղղակի ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից․
«3.7. Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլեւս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայ- կական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է հետևել «Պապն ու շաղգամ»-ին. Ռաֆիկ Անդրեասյան
- Մենք հրապարակում կլինենք այնքան, որ Մայիսի 9-ինն էլ, մայիսի 26-ն էլ, մայիսի 12-ն էլ, հունիսի 9-ն էլ կլինի մեր հաղթանակը. Բագրատ Սրբազան
- Հանրապետության հրապարակից գնում ենք Սահմանադրական դատարան. Բագրատ Սրբազան
- Այս պայքարի հաջողությունը՝ փոքրիկ կամ մեծ, ձեռնտու չէ ինչ-ինչ ուժերի. Բագրատ Սրբազան
- Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է
- Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ Սրբազան
- Ինչքան շուտ հեռացնենք սրանց, այնքան շուտ հաղթության սկիզբները կդնենք. Խաչիկ Մանուկյան
- Դադարեցնել Միքայել Սրբազանի հասցեին վիրավորանքները, ես դա ընդունում եմ որպես ինձ ուղղված. Բագրատ Սրբազան
- Մի փնտրեք իրավաբանություն մի տեղ, որտեղ առկա է հանցագործություն. Կոչուբաևը՝ ՍԴ որոշման մասին
- Գոհար Մելոյան. ՍԴ սեպտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան