Այս իշխանությունը 28.950 դրամով լիճ ա ծախել՝ 4.288քմ մակերեսով. Արթուր Չախոյան
Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամի իր ալիքում գրում է.
«Այս իշխանությունը 28.950 դրամով լիճ ա ծախել 4.288քմ մակերեսով։
Ժողովուրդ ջան, հիմա հասկանո՞ւմ եք չէ, որ 28.950 դրամով լիճը գնող սեփականատերը հասարակ մարդ չէ, ով կարողացել է տարածքը գնել կոպեկներով, կարողացել է Երևանի որակյալ «брусчатка» տոմետները աղբի անվան տակ գողանալ, ինձ վրա զենքով և կացինով հարձակվել, քրեական գործն էլ ծածկադմփոց անել և մնալ անպատժելի։
Հիմա հասկանո՞ւմ եք, թե այս իշխանությունը ոնց է բոլորիս մանիպուլացնելով նախկին և ներկայի միջև ատելություն քարոզում այն դեպքում, որ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է համագործակցում նախկինների հետ:
Տվյալ դեպքում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է կոպեկներով համայնքային հող վաճառել։
Ինձ ասեք ո՞ր մի հասարակ մարդը կարող է նման կերպ ծառեր քոքահան անելով, վառելով ապօրինի հողեր զավթել, և պետությունից 28.950 դրամով լիճ գնել և մնալ անպատժելի։
...ԵՎ այսքանից հետո ինչ-որ մեկը կասի էլի նախկիներն են մեղավոր, հա՞»։
Հարակից հրապարակումներ`
- Չախոյանի նոր բացահայտումը. Գոյություն չունեցող դետալի համար հատկացրել են 412 հազար դրամ
- ՔՊ-ականների կողմից հանցագործ ճանաչված Արևշատյանին Ավինյանը նշանակում է Աշխատակազմի քարտուղարի տեղակալ. Արթուր Չախոյան
- Պրոթուրքական կուսակցության համագումարը խոչընդոտելու համար ինձ 3-օրյա կալանքի տանելը դատարանը ոչ իրավաչափ համարեց. Չախոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան