Հանրապետության հրապարակից գնում ենք Սահմանադրական դատարան. Բագրատ Սրբազան
«Ինչ ենք անելու այսօր։ Կիրակի է, բոլոր պետական հաստատությունները չեն գործում, փակ են։ Բայց այստեղից գնալու ենք Սահմանադրական դատարան»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը շարունակեց. «Չարիքները վերագրումներ են արել՝ շենքներ ենք գրավելու և այլն։ Այդ շենքերը մերն են, գրավելու կարիք չունենք։ Բայց միասին մի գործողություն պետք է կատարենք։ Վստահ եմ՝ ոմանք, շատերդ այս հայտարարությունից հետո ասելու եք՝ ի՞նչ իմաստ ունի։ Իմաստ ունի ժողովուրդ, քայլերի հաջորդականությամբ ծրագրված ընթացք է։
Առաջինը գնացինք Հանրային հեռուստաընկերություն, մեր խնդիրը կատարեցինք, ստի որջից հնչեց ճշմարտության ձայնը։
Հիմա գնալու ենք Սահմանադրական դատարան։ Ինչու։ Մի կարծեք՝ չենք խորհել, չենք մտածել, որ շենքի դիմաց ինչ ենք անելու։ Կարիքը կա՝ թե իրազեկման, թե ուղղակիորեն հանրայնացնելու ամոթի և անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել, որոնք կոչված էին պետականությունն ու Սահմանադրությունը պաշտպանելու և ոչ հակառակը, միևնույն ժամանակ հնարավորություն տալու նրանց ազատագրվելու ծառայամտական հոգեբանությունից»։
Սահմանադրական դատարանի նախկին և ներկա բոլոր դատավորներին Բագրատ Սրբազանը հրավիրում է Սահմանադրական դատարանի առջև։
«Չեք գա, մենք կգանք»,- ասաց Սրբազանը։
Նա հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի առջև կհայտարարեմ, թե ինչ ենք անելու մի երկու օրից. «Նախատեսված է չորեքշաբթի, կեսօրին։ Վայրը կասեմ՝ որտեղ։ Չափազանց կարևոր միջոցառում ունենք իրականացնելու»։
Հանրապետության Հրապարակում ավարտվեց Սրբազան Պայքարի հանրահավաքը։ Ցուցարարները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ այժմ շարժվում են դեպի Սահմանադրական դատարան։
Հարակից հրապարակումներ`
- Այս պայքարի հաջողությունը՝ փոքրիկ կամ մեծ, ձեռնտու չէ ինչ-ինչ ուժերի. Բագրատ Սրբազան
- Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է
- Հանրապետության հրապարակում Սրբազան պայքարի հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցի հերոսների հիշատակը
- Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ Սրբազան
- Գ. Դանիելյան. Երբ պետք է ճանապարհ փակենք, այդ «ընդդիմադիրները» չկան, երբ պետք են ակտիվ գործողութուններ, չկան
- Ինչքան շուտ հեռացնենք սրանց, այնքան շուտ հաղթության սկիզբները կդնենք. Խաչիկ Մանուկյան
- Դադարեցնել Միքայել Սրբազանի հասցեին վիրավորանքները, ես դա ընդունում եմ որպես ինձ ուղղված. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան