Դադարեցնել Միքայել Սրբազանի հասցեին վիրավորանքները, ես դա ընդունում եմ որպես ինձ ուղղված. Բագրատ Սրբազան
«Շատ մեծ հարգանքով եմ վերաբերում Միքայել Սրբազանին, ինչպես միշտ ասել եմ, նա իմ ուսուցիչն է, մեծ երախտիքով եմ վերաբերվում։ Գնահատականների իմաստով մեկնաբանություն չեմ տա»,- հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անհաջողության հիմնական պատճառը երկրորդ և երրորդ նախագահների ստվերն է և ուրվականը։
Սրբազանը նաև նշեց. «Անկախ նրանից՝ կհամաձայնվեն Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից և վիրավորական արտահայտությունները բոլոր առումներով, բոլոր տեղերում, Միքայել Սրբազանի հասցեին հնչած ցանկացած վիրավորանք, անարգանք անձնապես ընդունում եմ որպես ինձ ուղղված։
Որքան էլ գաղափարապես, մարտավարությամբ տարբեր ընկալումներ, մոտեցումներ լինեն, մենք չենք կարող նմանվել այն մարդկանց, ոհմակին, որոնք այս ամբողջ ժամանակահատվածում վիրավորել, անարգել, լուտանքներ են թափել որևէ հոգևորականի, ի մասնավոր իմ հասցեին, մենք չենք կարող նմանվել նրանց։
Մայր Աթոռի, մեր եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միքայել Սրբազանի, թե այլ հոգևորականների հասցեին արված որևէ վիրավորական արտահայտություն ընդունում եմ անձնապես ինձ ասված։ Դա դատապարտելի է։
Մենք մի թիրախ ունենք այսօր։
Բոլոր նախագահների ժամանակ էլ ես եղել եմ ընդդիմադիր դիրքերում, բայց մենք այդ ժամանակահատվածում ապրել ենք սխալների տիրությում, հիմա ապրում ենք ողբերգության տիրույթում։
Մենք այդ բոլոր ժամանակահատվածում ունեցել ենք Արցախ, գտնվել ենք անվտանգության բարձրագույն աստիճանի վրա։ Մեր խնդիրները եղել են մեր տան ներսի խնդիրները. ոչ մի թշնամական երկիր մեզ ոչ սպառնացել է, ոչ էլ պարտադրել, ոչ թելադրել, չեն ասել գնացեք Սահմանադրությունը փոխեք, ծնկաչոք եկեք։ Սա պետք է ընդունենք։
Ներկա-նախկին ծուղակն այս իշխանությունն է ստեղծել, որ անընդհատ մխրճվենք դրա մեջ ու դուրս չգանք այդ ցանցից։ Գիտենք, որ թիրախն իրենք են ու վերջ»։
Սրբազանը նշեց, որ վերաօծումից հետո դեռ չի այցելել Մայր Տաճար։
«Ինձ ոչ ոք չի արգելել Մայր Աթոռ գնալ։ Կայցելեմ, ուղղակի ժամանակային առումով է խնդիր։
Երբ հիվանդնցում էի, ինձ այցելել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Շնորհակալ եմ։
Եկեղեցու աջակցելու-չաջակցելու խնդիր դրված չէ։ Եկեղեցին իր ընթացակարգերը, մոտեցումներն ունի։ Ես ասել եմ՝ իմ անձնական որոշումն է եղել այս ամենը, եկեղեցին արգելք չի հանդիսացել։ Հիմա դա աջակցություն կհամարեք, չաջակցություն, սուբյեկտիվ մեկնաբանության հարց է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին