Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ Սրբազան
«Մենք խնդիր էինք դրել՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հանդես գալու և այդ խնդիրն իրականացրել ենք։ Անկախ խոչընդոտներից, ոստիկանական ահռելի շարքերից ու ոստիկանապետի պահվածքից, մենք այդ խնդիրն իրականացրել ենք»,- hանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը շարունակեց. «Եվ հանկարծ շատ–շատերը այս փոքր քայլերի հաղթանակից հետո ակտիվացան և սկսեցին խոհափիլիսոփայություն անել։ Բոլորի համար բաց է դաշտը, կարող են գործել, անել, խնդիրը մեկն՝ մենք ուզում ենք հայրենիք ու պետություն ունենլ, թե ոչ։
Հարցազրույցի բաժինը. մենք, բնականաբար, չէինք գնացել հարցազրույց տալու, հարցերին պատասխանելու։ Զուտ ձևաչափը հարգելու համար մնացինք։
Եթե ինձ հրավիրած լինեին հարցազրույցի, հարցեր տային և ես չպատասխանեի, մարդկանց դժգոհությունն արդար կլիներ, բայց ես հարցազրույցի չէի գնացել։ Դրել էինք խնդիր ու կատարել էինք»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ճշմարտությունը ներխուժեց Հանրային Հեռուստաընկերություն ու գրավեց եթերը. Քաղաքագետ
- Բագրատ Սրբազանի հարցազրույց՝ Հանրային հեռուստաընկերությանը
- Հանրային հեռուստաընկերությունը շրջափակվել է ոստիկանական մեծ ուժերով
- Մենք պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին. Հանրային հեռուստաընկերություն
- Հանրահավաքի մասնակիցները երթով գնում են դեպի Հանրային հեռուստաընկերություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին