Մենք հրապարակում կլինենք այնքան, որ Մայիսի 9-ինն էլ, մայիսի 26-ն էլ, մայիսի 12-ն էլ, հունիսի 9-ն էլ կլինի մեր հաղթանակը. Բագրատ Սրբազան
«Այս հրապարակից ձեզ խաբել են մի անգամ, և ծանր կերպով են խաբել, ստել մինչև վերջ և այդ պատճառով ենք մենք դարձյալ այս հրապարակում այդ ստերի խաբեության խոստումների դեմն առնելու»,-Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նա նկատեց, որ իրեն երբեմն խորհուրդ են տալիս, որ բոլորին տարբեր խոստումներ տա՝ սկսած սոցիալական հարցերից, վերջացրած պաշտոնների նշանակմամբ, սակայն ինքն առաջին հերթին ինքն իրեն չի խաբի։
Նա հայտնեց, որ Սրբազան պայքարի նպատակը պետականության վերականգնումն է և չի պատրաստվում սուտ խոստումներ տալ և աթոռներ գրավել, ինչպես արեց գործող իշխանությունը։
«Մեկ անգամ և ընդմիշտ կրկնում եմ՝ չի կարող հայկական պետություն գոյություն ունենալ առանց հայկական անվախ ու ազատ գործարարության, և չի կարող հայկական անվախ ու ազատ գործարարություն լինել առանց հայկական պետականության,-հայտարարեց Սրբազանը։
Շեշտելով որ իր այդ խոստումից մի միլիմետր չի շեղվելու, հավատարիմ է մնալու դրանց՝ Սրբազանն ասաց. «Այո եղել են ու կան սխալներ, բայց ես չեմ վախենում և ամաչում, այդ բոլորի տերը ես եմ, պատասխանատուն էլ հետը, իսկ բոլոր հաղթանակները ձերն է, ժողովուրդ ջան։ Մենք հրապարակում կլինենք այնքան, որքան պահանջված է, որ այն տեսքով Մայիսի 9-ինն էլ, մայիսի 26-ն էլ, մայիսի 12-ն էլ, հոինիսի 9-ն էլ կլինի մեր հաղթանակը»։
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետության հրապարակից գնում ենք Սահմանադրական դատարան. Բագրատ Սրբազան
- Այս պայքարի հաջողությունը՝ փոքրիկ կամ մեծ, ձեռնտու չէ ինչ-ինչ ուժերի. Բագրատ Սրբազան
- Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին