Գ. Դանիելյան. Երբ պետք է ճանապարհ փակենք, այդ «ընդդիմադիրները» չկան, երբ պետք են ակտիվ գործողութուններ, չկան
«Կիրանցից սկսած՝ այս շարժումը սկսկել ենք մի քանի հոգով, կարողացել ենք երկրում իրավիճակ փոխել ու գնալու ենք այդ ճանապարհով»,-մինչ հանրահավաքի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազան պայքար շարժման համահիմնադիր, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով, իրենց համար բացարձակապես նշանակություն չունի հանրահավաքի մասնակիցների թիվը, մի օր կմասնակցի 10 հզ մարդ, մի օր՝ 100 հզ։
«Մենք մեր ճանապարհով գնում ենք, կհասնենք մեր նպատակներին։ Այսօր չպետք է թիրախավովեն, ոչ թե պայքարողները, այն մարդիկ, որ զրկանքներ են կրում, որոնք գտնվում են բանտերում, որոնք ենթարկվում են հալածանքների, ճնշումների։ Տարաբնույթ բաներ խոսացողները թող գործով ապացուցեն, թե որքանով են իրենց հայրենիքին տեր։ ստստուսների թող դուրս գան, կտրեն իրենց բազմոցներից, որոնք խոսելուց բացի այլ բանի ընդունակ չեն, եթե իրենց այս շարժման մեջ չեն տեսնում, թող իրենց պայքարը, շարժումը սկսկեն, ի վերջո սա բոլորիս հայրենիքն է»,-ասաց Դանիելյանը։
Նա նշեց, որ իրենց կողքին են նաև որդեկորույս ծնողներ, որոնք Կիրանցից սկսած միացել են շարժմանը։
«Ոչ մի տրնտջալ, ոչ մի հիասթափություն ես չեմ տեսել։ Այս իշխանություններին սատարում է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Սա հեշտ գործ չէ։ Եթե ինչ-որ մեկին թվում է, իրենք կես ժամով կգան հրապարակ կկանգնեն, Նիկոլ Փաշինյանը կթողնի, կգնա, ուզում եմ իրենց խորապես հիասթափեցնել, ըտենց բան չի լինելու։ Դրա համար պետք են ակտիվ գործողություններ, գան թև ու թիկունք կանգնեն, ոչ թե ցեխ շպրտեն։ Այս տարիների ընթացքում ով դուրս է պայքարել է այս իշխանությունների դեմ, ամենավերջին զրկանքների է ենթարկվել և այս իշխանությունների կողմից, և այսպես ասած «ընդդիմադիրների» կողմից, որոնք զբաղված են ոչ մի բանով։ Երբ պետք է ճանապարհ փակեն, իրենք չկան, երբ պետք են ակտիվ գործողութուններ, չկան, երբ պետք է կառավարություն շրջափակենք, չկան։ Այս պայքարը մեր հայրենիքի համար է, ով ում դուր է գալիս, դուր չի գալիս, ինձ հետաքրքիր չի։ Սրբազան շարժումն իրենից կախված ամեն բան անելու է, թող չարողները մտածեն»,-ասաց Գ. Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչքան շուտ հեռացնենք սրանց, այնքան շուտ հաղթության սկիզբները կդնենք. Խաչիկ Մանուկյան
- Դադարեցնել Միքայել Սրբազանի հասցեին վիրավորանքները, ես դա ընդունում եմ որպես ինձ ուղղված. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին