Գազայի հատվածի մզկիթի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի զոհերի թիվը հասել է 21-ի
Գազայի հատվածի կենտրոնական Դեյր էլ-Բալահ քաղաքում տեղահանվածներով բնակեցված մզկիթին իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է AFP-ն։
Ավելի վաղ պաղեստինյան Safa գործակալությունը հայտնել էր 13 զոհի մասին։
«Մզկիթին իսրայելական հարձակման հետևանքով 21 մարդ է զոհվել»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով փրկարարներին:
Կիրակի գիշեր Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել
Գազայի հատվածի Դեյր ալ-Բալահ քաղաքում գտնվող դպրոցին և մզկիթին, որտեղ, ըստ նրա, գտնվում են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարական կենտրոնները:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն առանց սահմանների է ճանաչել Պաղեստինի Պետությունը
- Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան