Ինչքան շուտ հեռացնենք սրանց, այնքան շուտ հաղթության սկիզբները կդնենք. Խաչիկ Մանուկյան
«Բոլոր հանրահավաքներում խնդիր է դրված նեռի իշխանությունը հեռացնել մեր երկրից, չարքապատկաններին դուրս շպրտել և ի վերջո արդարադատություն իրականացնել մեր երկրում, քանի որ բոլորս տեսնում ենք, թե ինչ կարգի ոճիր է տեղի ունեցել»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ գրող Խաչիկ Մանուկյանը։
Նա նշեց, որ իշխանության են բերել մի ուժի, որն ամեն ինչ անում է մեծագույն աղետը բերելու մեր ժողվորդի գլխին և այդ ամենի պատասխանը պետք է տան։
Նա նշեց, որ պատերազմից հետո բոլորը տեսան, որ զինվորի պահած տարածքները հանձնում է երկրի ղեկավարը։
«Հաղթական զինվորին ինքը պարտության է մղում, քանի որ ինքն է պարտվել, քաղաքական դեմքերը պարտվել են երկրի ղեկավարները պարտվել են։
Սրանց ամեն օրը մեր պարտությունն է վավերացնում, ինչքան շուտ հեռացնենք սրանց, այնքան շուտ հաղթության սկիզբները կդնենք, երկրի ազգի զարթոնքը կունենանք»,- ասաց Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դադարեցնել Միքայել Սրբազանի հասցեին վիրավորանքները, ես դա ընդունում եմ որպես ինձ ուղղված. Բագրատ Սրբազան
- Հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն նվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը
- Բագրատ Սրբազանին հաջողություն եմ ցանկանում. Ստեփան Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան