Ազգային հավաքականին վաղը կմիանան նաև Թիկնիզյանը, Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն, Սևիկյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականն անցկացրել է առաջին մարզումը:
Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Արտակ Դաշյան - «Նոա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա)
ՀՖՖ հաղորդմամբ, այսօր հավաքին կմիանան Հենրի Ավագյանը և Էրիկ Սիմոնյանը, իսկ վաղը՝ Արամ Խամոյանը:
Հոկտեմբերի 7-ին հավաքականի ճամբար կժամանեն հրավիրված մյուս բոլոր ֆուտբոլիստները՝ Անդրե Չալըշըրը, Նաիր Թիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը, Էդուարդ Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Էդգար Սևիկյանը, Արթուր Միրանյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը:
Հարակից հրապարակումներ`
- «Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
- Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան