Տնտեսություն 17:50 07/10/2024 Հայաստան

Մասնավոր աշխատատեղերի գրեթե 80 %-ը Երևանում է. Աղասի Թավադյան

Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է.
«Մասնավոր աշխատատեղերի գրեթե 80 %-ը Երևանում է։

Հայաստանի տնտեսական զարգացման պատկերը հաճախ ներկայացվում է միայն ընդհանուր թվերով, սակայն իրականությունն ավելի բարդ է: Այս հոդվածում վերլուծվում են Հայաստանի աշխատաշուկայի վերջին միտումները։ Այս նյութում ցույց է տրված, թե ինչպես է մասնավոր հատվածի աճը կենտրոնացած մայրաքաղաքում: Այս նյութում նեչկայացված չեն միայն խնդիրները, մենք առաջարկում ենք կոնկրետ լուծումներ, որոնք կարող են օգնել հավասարակշռել երկրի տնտեսական զարգացումը: Եթե ձեզ հետաքրքրում է Հայաստանի տնտեսական ապագան և այն, թե ինչպես կարող ենք ստեղծել ավելի արդար և կայուն աշխատաշուկա, այս վերլուծությունը ձեզ համար է:

Հարկ է նշել, որ 2002 թվականից ի վեր պետական հատվածում աշխատատեղերի համամասնությունը շարունակաբար նվազել է, երբ գրանցված աշխատատեղերի մոտավորապես 70 %-ը աշխատում էր պետական հատվածում։ 2024 թվականի հունիսի դրությամբ պետական աշխատատեղերը կազմել են ընդհանուրի 28,1 %ը։ Կրճատումը պայմանավորված է ոչ թե պետական հատվածում աշխատատեղերի թվի նվազմամբ, այլ գրանցված ոչ պետական աշխատատեղերի աճով: Պետական հատվածի աշխատողների թիվը 2020 թվականների վերջից աճել է 4,1 %ով, մինչդեռ ոչ պետական հատվածի աշխատատեղերը աճել են 26,2 %ով:

2024 թվականի հունիսի դրությամբ գրանցված է եղել 759 հազար աշխատող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 4,6 %-ով։ Այս միտումները հստակ երևում են երկրորդ գծապատկերում, որը ցույց է տալիս աշխատողների թվի և միջին աշխատավարձի դինամիկան Հայաստանում։

Հայաստանում աշխատողների թիվը ունի կայուն աճ։ Աճի դանդաղման միտումներ նկատվում են միջին աշխատավարձի մեջ։ Ինչպես երևում է գծապատկերից, միջին աշխատավարձի հիմնական աճը նկատվել էր 2022 թվականից մինչև 2023 թվականի առաջին կիսամյակը։ 2024 թվականի հունիսի դրությամբ միջին ճշգրտված աշխատավարձը կազմում է 250 հազար դրամ, որը 3.8 %-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։

Սակայն այս ցուցանիշներից չի եչևում Երևանի և մարզերի միջև զգալի տարբերությունները։ Երկրորդ գծապատկերը ցույց է տալիս մասնավոր աշխատատեղերի բաշխվածությունը Հայաստանում։

Գծապատկեր 3.

2024 առաջին կիսամյակի դրությամբ Հայաստանում մասնավոր աշխատատեղերի 77.7 %-ը գտնվում է Երևանում, ինչը նկատելի աճ է 2019 թվականի համեմատ, երբ աշխատատեղերի 73,5 %-ն է եղել Երևանում։ Մասնավոր հատվածի աշխատատեղերը հիմնականում աճել են Երևանում: Մեր հաշվարկով՝ 2024 թվականի դեկտեմբերին մասնավոր ոլորտի աշխատատեղերի 79 %-ը գրանցված է լինելու Երևանում։ Սա մտահոգիչ միտում է՝ մարզերը Երևանից անհամաչափ են զարգանում։ Մարզերում եկամուտները հիմնականում ապահովում են պետական հատվածի աշխատատեղերը:

Այս անհամաչափությունը առավել ակնհայտ է դառնում, երբ դիտարկում ենք պետական և մասնավոր աշխատատեղերի հարաբերակցությունը ըստ մարզերի, ինչպես ցույց է տրված Գծապատկեր 3-ում։

Հաշվի առնելով Երևանի վարչական կարգավիճակը՝ 2024 թվականին առաջին կիսամյակում ոչ պետական հատվածի աշխատատեղերի 51.9 %-ը Երևանում է։ Ընդհանուր աշխատավարձային ֆոնդի 79.3 %-ը կենտրոնացած է Երևանում, 2018 թվականին այս ցուցանիշը կազմում էր 73.5 %։ Եթե դիտարկենք աշխատավարձային ֆոնդով, փաստացի գրանցված տնտեսության գրեթե 80 %-ը կենտրոնացած է Երևանում։ 2024 թվականի առաջին կիսամյակի դրությամբ ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կազմում է 208 մլրդ դրամ, որը 10.4 %ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Այս տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական զարգացումը խիստ անհավասարաչափ է։ Մարզերը էլ ավելի հետ են մնում Երևանից՝ ստեղծելով լուրջ մարտահրավերներ երկրի համաչափ զարգացման համար։

Աշխատավարձերն ու աշխատատեղերը հիմնականում աճել են Երևանում` մասնավոր հատվածում։ Աշխատավարձերի ամենազգալի աճը նկատվում է ՏՏ և ֆինանսական ոլորտներում։
Ճշգրիտ չէ միայն հենվել միջին թվաբանական աշխատավարձի բարձրացման վրա։ Այս ցուցանիշի վրա զգալի ազդեցություն ունեն համեմատաբար բարձր եկամուտ ունեցողների աշխատավարձի աճը: Վերջին տարիներին նկատվել է միջին աշխատավարձերի աճ հիմնականում պայմանավորված բարձր վարձատրվողների ազդեցությամբ: Կարևոր է հաշվի առնել նաև միջին անձի աշխատավարձը (մեդիանը), քանի որ այն արտացոլում է միջին վիճակագրական մարդու եկամուտը: Մեր  Ամուր ընտանիք․ հարուստ ընտանիք ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միջին խավն ունենում է ամենաշատ երեխաներ՝ ընդգծելով ամուր ընտանիքի կարևորությունը, որպես ամուր պետության հիմք:

Խնդիր է նաև առաջանում Երևանի և այլ մարզերի միջև աշխատանքային զգալի անհավասարակշռությունից։ ՏՏ կազմակերպությունների խթանումը և եկամտահարկի վերադարձի մասին օրենքը հիմնականում նպաստում են մասնավոր աշխատավարձերի ստեղծմանը և բարձրացմանը ՏՏ, շինարարության և, հետևաբար, ծառայությունների և ֆինանսական ոլորտներում, որոնք հիմնականում կենտրոնացած են Երևանում: Այս միտումը խորացնում է զարգացման տարբերությունը Երևանի և մարզերի միջև, քանի որ նոր աշխատատեղերը հիմնականում ստեղծվում են մայրաքաղաքում: Անհրաժեշտ է որոշակի արտոնություններ տրամադրել կազմակերպություններին, որոնք ցանկանում են գործունեություն ծավալել այն մարզերում, որտեղ պետական աշխատողների թիվը գերազանցում է մասնավոր աշխատատեղերի թվին։

Պետությունը հնարավորություն ունի կառավարել պետության դրամական հոսքերը հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններով։ Օրինակ, 2015 թվականին ընդունված եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը սահմանեց, որ շինարարությունում վարկի %ադրույքը էֆեկտիվորեն դարձավ 0 %, որը խթանեց տնտեսություն մտնող կապիտալ հոսքերը հիմնականում դեպի շինարարություն և հիմնականում Երևանում։

Միջազգային ներդրողներին կարևոր են նաև հարկային արտոնությունները. սա լավ խթան է երկիր մտնող կապիտալ հոսքերի կառավարման տեսանկյունից։ Այսպես, կարելի է հարկային արտոնություններ մտցնել, որոնք կխթանեն մարզերի զարգացումը, արդյունաբերական գործունեության ստեղծումը և մարզերում աշխատատեղերի ավելացումը։ Այս արտոնությունների համար հիմք կարելի է ընդունել հետևյալ ձևաչափը՝ այն մարզերում, որտեղ մասնավոր աշխատատեղերը մինչև 2 անգամ ավելի պակաս են պետական աշխատատեղերից, տրամադրել եկամտահարկի արտոնյալ 0-10 % (ըստ արտադրության տեսակի), և շահութահարկի արտոնություն արդյունաբերական կազմակերպությունների համար։ Այս արտոնությունը կգործի մինչև այն պահը, երբ տվյալ մարզում մասնավոր աշխատատեղերը 2 անգամ ավելի շատ կլինեն պետական աշխատատեղերից...

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։https://www.tvyal.com/
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:50
Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում
Այսօր ցերեկայն ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը...
Աղբյուր` Panorama.am
17:45
ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հանրակրթության նոր չափորոշիչը հաջորդ տարի կներդրվի ևս 4 դասարաններում
«Թեև գործընթացը բարդ է և երկար ժամանակ է պահանջում, սակայն կարևոր է այն մշտական ուշադրության կենտրոնում պահելը, որպեսզի առավելագույն...
Աղբյուր` Panorama.am
17:29
Մաքսային հավաքագրումների մասում անկումներ կան՝ պայմանավորված երկու բնական գործոնով. Էդուարդ Հակոբյան
«Հարկային եկամուտների առումով մենք հետաքրքիր տարի ենք ունեցել,  և գրանցվել է 5.1 % աճ, կամ ավելացել է շուրջ 117 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում
Հայաստանն ընդգրկվել է Vanity Fair Italy իտալական ամսագրի 2025 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում: «Հայաստանը փոքր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է ՄԹ իրավասու մարմնին
Գլխավոր դատախազը բավարարել է Միացյալ Թագավորության միջնորդությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Այնպես չէ, որ փաստաթղթով մենք անմիջապես ԱՄՆ-ից տրամադրվող անվտանգության ինչ-որ բարձիկ ենք ձեռք բերում. Սուրեն Սարգսյան
2020  թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգային արտաքին ճարտարապետությունը էական փոփոխությունների ենթարկվեց։ Հայաստանը փաստացի...
Աղբյուր` Panorama.am
17:01
ՃՏՊ-ների հետևանքով զոհերի, վիրավորների թիվը նվազել է. Արփինե Սարգսյան
«2024 թվականին էականորեն կրճատվել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ զոհերի և վիրավորների թիվը»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
16:59
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն Ջերմուկում
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկ քաղաքում։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և...
Աղբյուր` Panorama.am
16:34
Ինչո՞ւ է ազատվել պաշտոնից ոստիկանության Աշտարակի բաժնի պետը. ՆԳ նախարար
««Միլպետ» եզրույթը եկեք չօգտագործենք։ Համայնքային ոստիկանության  Աշտարակի բաժնի պետի մասին ենք խոսում։ Պարոն Մարտիրոսյանի...
Աղբյուր` Panorama.am
16:19
Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին կայցելի Ադրբեջանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:53
Աշխատանքային խմբի հանդիպումներում երբեք խոսք չի գնացել Հայաստանում արտատարածքային միջանցքների բացման մասին. Մարիա Զախարովա
«Մեր պաշտոնական դիրքորոշումը Երևանին լավ հայտնի է, որի էության մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք։ Մենք հայտնում ենք Հարավային Կովկասում...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ջեյմս Քեմերոնը խոստանում է, որ «Ավատար» 3-ը կզարմացնի հանդիսատեսին
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Empire-ի հետ խոսել է «Ավատար» ֆրանշիզայի երրորդ մասի վրա  աշխատանքի մասին։ Ռեժիսորի խոսքով, ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
15:25
Առկա է հանցավորության թվի նվազում 1.1 տոկոսով, իրերը պետք է կոչվեն իրենց անուններով. Արփինե Սարգսյան
Անցած տարվա ընթացքում պարեկային ծառայության կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել են շուրջ չորս հազար հանցագործություններ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ծառուկյան. Մախաչևի հետ ռևանշի մասին կխոսվի առաջիկա 10 տարիներին
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ, Ռուսասանը ներկայացնող Արման Ծառուկյանը կարծում է, որ գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ...
Աղբյուր` Panorama.am
15:00
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման խոսակցությունից անցում ենք կատարել դեպի գործնական փուլ. Արփինե Սարգսյան
«2024-ը լի է եղել մարտահրավերներով, չնայած դրան շարունակել ենք մեր աշխատանքը տարբեր ուղղություններով, գրանցել ենք մի շարք հաջողություններ,...
Աղբյուր` Panorama.am
14:42
Վահե Հովհաննիսյան. Քարոզչությամբ սնվող հասարակություններին դատարկ թուղթը կարելի է ավելի լավ ներկայացնել, քան շոշափելի արդյունքը
«Ռազմավարական փաստաթուղթ՝ անորոշության ու ռիսկերի մեծ տոկոսով»,-այսպես է գնահատում Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները․ Տեսանյութ Մհեր Սահակյանի մասին
«Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները․․․ Այս խոսքերը պատգամավորի կյանքի գլխավոր ուղենիշն էին, որով էլ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ղազախստանը հրաժարվել է մեկնաբանել AZAL-ի գործով ոչ պաշտոնական հրապարակումները
«Մինչև AZAL ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցի հրապարակումը, Ղազախստանի տրանսպորտի նախարարության հանձնաժողովը չի մեկնաբանի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Մհեր Սահակյանի վերջին հրաժեշտը. «Հայաստանը պայքարող տեսակ կորցրեց»
Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի վերջին հրաժեշտի արարողությունն է,...
Աղբյուր` Panorama.am
13:47
Սպասվում է քամու ուժգնացում
Երևանում հունվարի 16-ի և 18-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 17-ին, 18-ի գիշերը, 19-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:47
Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Բաբայան
«Նախարարին այսօրվա ասուլիսի ընթացքում իմ կողմից բարևեք ու խնդրեք կարգի բերել իր կադրերին։ Դա հենց իր պարտականություն է»։
Աղբյուր` Panorama.am
13:38
Թաքցնելն անիմաստ է. Նարե Գևորգյանը հրապարակել է, թե ինչպես է ընկնում բեմի վրա
Երգչուհի Նարե Գևորգյանն ինթսթագրամիր իր էջում կարճ տեսանյութ է հրապարկել, թե ինչպես է ընկնում համերգի ժամանակ բեմի վրա։ «Այն ինչ տեսավ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Մենք ունենք շատ խնդրահարույց թերություններ, պետությունն իր պարտավորությունները պետք է կատարի. Անահիտ Մանասյանի քարը՝ Սուրեն Պապիկյանի այգում
«Ինքս արձանագրել եմ ինքնավնասումների, ինքնասպանությունների հետ կապված բազմաթիվ խնդիրներ»,-կառավարության նիստից հետո լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
13:33
Միրզոյան. Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասել են այն կետի, երբ դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ոչ միայն տեղին է, այլև կարևոր
Հայաստան-ԱՄՆ  հարաբերությունները հասել են այն կետի, երբ դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ոչ միայն  տեղին է, այլև կարևոր՝...
Աղբյուր` Panorama.am
13:06
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները
«ՏԻՄ օրենքի համաձայն՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնը թափուր դառնալուց հետո համայնքի ավագանու անդամների 1/3-ը նախաձեռնել է Փարաքարի ղեկավարի...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ամենաշատը հայտագրվել են «Անգլերեն» առարկայից
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է 11...
Աղբյուր` Panorama.am
12:53
Արտառոց դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. Կալանավորը վնասազերծվել է
Հունվարի 9-ին «Արմավիր» ՔԿՀ-ում արտառոց դեպք է տեղի ունեցել․ կալանավորը ածելիով վնասվածքներ է հասցրել բանտի ծառայողներից երկուսին։...
Աղբյուր` Panorama.am
12:39
Նաև պատասխանատվությունն եմ հասկանում այս փուլում. ՀՖԿՍՊԻ ռեկտոր նաշանակվեց Տիգրան Սիմոնյանը
«Շատ եմ կարևորում վստահությունը և պատասխանատվությունն եմ հասկանում այս փուլում,  երբ ԲՈւՀ-ը, հանրապետության այլ ԲՈւՀ-երի շարքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}