«Արթկոսմեդ»-ում պացիենտի սրտի կանգի վերաբերյալ ՔԿ-ն հաղորդում չի ստացել
Երևանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում պացիենտի սրտի կանգի վերաբերյալ քննչական կոմիտեն հաղորդում չի ստացել։ Panorama.am-ին այս մասին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Հետևաբար դեռևս քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծված չէ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ Shamshyan.com-ը գրել էր, որ այդ կենտրոնում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է բուժառուի սրտի կանգ, ում այնուհետև ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և տեղի բժիշկները կենաց-մահու պայքար են տանում նրա կյանքի համար։
Ամիսներ առաջ նույն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ, բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, ով վիրահատությունից մեկ օր անց, գիտակցության չգալով, մահացել էր։
«Հետաքրքիր է, որ ինչպես այն, այնպես էլ մեկ օր կենտրոնի հիմանդիր Արթուր Սարգսյանը»,-ավելացրել է աղբյուրը։
«Նախորդ դեպքով կա նախաձեռնված քրեական վարույթ, որով նշանակված է հանձնաժողովի դատաբժշկական փորձաքննություն՝ բժշկական հնարավոր սխալի առկայության կամ բացակայության հանգամանքը պարզելու նպատակով, որի եզրակացությունը դեռևս չենք ստացել»,-Panorama.am-ին հայտնեցին ՔԿ-ից։