Ի՞նչ էր կատարվում ուղիղ 4 տարի առաջ այս օրերին. Էդմոն Մարուքյանն Արցախում պարտության ու երևանյան ոգևորության մասին
Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը տեսանյութի միջոցով ներկայացնում է, թե ինչ էր կատարվում ուղիղ 4 տարի առաջ այս օրերին։
Նա հիշեցրեց, որ հենց այս օրը Շուշիի մշակույթի տունը ռմբակոծվեց՝ պատճառ դառնալով մի քանի տասնյակ ոստիկանների մահվան։
«Արտակարգ դրություն էր, մենք չէինք կարող ասել պետական քարոզոչությունից այլ բան, օրինակ պարտվում ենք, կամ խայտառակ վիճակ է։ Վերադառնում ենք Երևան, ես նեղ շրջապատում ասում եմ՝ պարտվում ենք, մինչդեռ այստեղ մեծ ոգևորություն է, ասումեն՝ հաղթում ենք, հաղթելու ենք։ Մենք հենց հիմա էլ ենք այդ վիճակում, մարդիկ ուզումեն լսել լավ լուրեր»,-ասաց Մարուքյանը։
Փաշինյանին ուղղված նրա հարցին ի պատասխան, Փաշինյանն ասում է, ռացիոնալ պլան չկա, սա Սարդարապատ է։
Մանրամասները՝ տեսանյութում։