![](https://panorama.am/news_images/1021/3062124_1/f6703a78bd0302_6703a78bd034c.thumb.jpg)
ԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է Իսրայելի ցանկացած ագրեսիայի պատասխանելու Իրանի պատրաստակամության մասին
Իրանը կպատասխանի Իսրայելի ցանկացած թշնամական գործողության։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատար գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին։
«Մենք Իրանի ազնիվ և հերոս ժողովրդին հավաստիացնում ենք, որ մենք կաջակցենք դիմադրության ճակատին, հատկապես Լիբանանում և Պաղեստինում, և ուժով, հաստատակամությամբ և վճռականությամբ հետ կմղենք թշնամիների և գազանանման (իսրայելական) ռեժիմի ցանկացած ագրեսիա և տարածաշրջանի կատաղած ամերիկյան շանը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գեներալի խոսքերը մեջբերոլ է ԻՀՊԿ -ի մամուլի ծառայությունը։
Իսլամական դիմադրության ուժերը, որոնց Թեհրանը համարում է իր տարածաշրջանային դաշնակիցները և անվանում է «Դիմադրության առանցք», ներառում են լիբանանյան Հեզբոլլահը, պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը, Իրաքի իսլամական դիմադրությունը և Եմենի Անսար Ալլահը (Հութիներ) մահմեդական զինյալ խմբավորումները:
Ըստ Սալամիի՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա Իսլամական Հանրապետության հրթիռային հարձակումը «արյունավեճ» էր Իսրայելի դեմ՝ «Իսլամական դիմադրության առաջնորդների» սպանության համար։
Ըստ Սալամիի՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա Իսլամական Հանրապետության հրթիռային հարձակումը Իսրայելի դեմ «արյունոտ վրեժ» էր ՝ «Իսլամական դիմադրության առաջնորդների» սպանության համար։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը սպառնում է հարձակվել Իսրայելի նավթավերամշակման գործարանների և գազի հանքավայրերի վրա
- Իրանը հայտարարել է Թել Ավիվի մոտ իսրայելական երեք ռազմաբազաների հրթիռակոծման մասին
- Իրանը լիովին պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Մոհամմադ Ռեզա Արեֆի
Լրահոս
Տեսանյութեր
![Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան](https://panorama.am/video_images/18/53959_1/53964459152_d54b3ba492_b_1_thumb.thumb.jpg)
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
![Ես ներողություն են խնդրում յուրաքանչյուրից. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/18/53985_1/f676e5c5b36b86_676e5c5b36bc5.jpg)
![Փաշիկ Ալավերդյանը հունից դուրս եկավ](https://panorama.am/video_images/18/53955_1/f676bbc361ea91_676bbc361ead1.jpg)