Սուրբ Թերեզա հիվանդանոցը դադարեցրել է աշխատանքը Իսրայելի հարվածների հետևանքով
Բեյրութի հարավային հատվածում գտնվող սուրբ Թերեզա հիվանդանոցը գիշերվա ընթացքում Իսրայելի ավիացիայի հարվածների հետևանքով դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով հիվանդանոցի աշխատակից Նասեր Շմեյթի խոսքերը։
«Հարվածների հետևանքով մենք նյութական վնաս ենք կրել։ Հիմա ողջ անձնակազմը տարհանվել է ու տեղափոխվել անվտանգ տարածք։ Անցած ուրբաթ օրվանից աշխատում էր միայն շտապ օգնության բաժանմունքը»,-ասել է Շմեյթը։
Բժիշկը հայտնել է, որ հարվածների հետևանքով բժիշկների շրջանում տուժածներ չկան։ Առաջիկայում կվերականգնվի շտապ օգնության ծառայության աշպատանքը, որտեղ կհերթապահեն բժիշկն ու բուժքույրը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան