Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը»
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն ամփոփել են ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքները։
Ինչ վերաբերում է այն փաստաթղթերին, որոնք ԱՊՀ երկրների ղեկավարների քննարկմանը կներկայացնեն վաղը կայանալիք գագաթնաժողովի ժամանակ, Լավրովը, մասնավորապես, նշել է.
«Առանձին որոշմամբ առաջարկվում է պետությունների ղեկավարներին հաստատել Համագործակցության մշակութային մայրաքաղաքները. հաջորդ տարի՝ ադրբեջանական Լաչինը (Բաքվի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Բերձոր քաղաք-Panorama.am), 2026 թվականին՝ հայկական Մեղրին, իսկ 2027 թվականին՝ բելառուսական Մոլոդեխնոն»։
Բերձոր քաղաք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ եռակողմ համաձայնագրով անցել էր Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորամիավորման վերահսկողության ներքո։ 2022 թվականի օգոստոսի 25-ին Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերի հետ միասին հանձնվել է Ադրբեջանին, իսկ օգոստոսի 26-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են քաղաք։
Հարակից հրապարակումներ`
- ԱՊՀ ԱԳ նախարարները Մոսկվայում հաստատել են 2025 թ. միջգերատեսչական խորհրդատվությունների ծրագիրը
- Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան
- Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
- Պուտինը հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը, հանդիպում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ. Պեսկով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան