Քաղաքական 18:33 07/10/2024 Հայաստան

Սա ողբերգություն է, անղեկ հավաքականության ողբերգություն․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է

«Այն, ինչ տեղի է ունենում Գազայում և Միջին Արևելքում Ցեղասպանություն է, որն ամբողջովին տեղավորվում է ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի հոդվածներով նախատեսված բովանդակության մեջ։

Միջազգային մի շարք հարթակներում, այդ թվում մի շարք պետությունների առաջին դեմքերի մակարդակով այս առթիվ Ցեղասպանություն գնահատականն է տրվել։ Միջազգային դատարանում նաև հայց է ներկայացված Նաթանյահուի և Իսրայելի դեմ այդ հոդվածի հատկանիշներով։ Եթե անգամ դատարանի վճիռ լինի, դժվար է մեծ ակնկալիքներ ունենալը։

Աշխարհի ճարտարապետությունը խաթարված է, միջազգային հարթակները դարձել են զուտ խոսելու ամբիոններ, ու տպավորություն է, թե որոշումներն այլ, ոչ բացահայտորեն տեսանելի կոորդինատներում են ընդունվում։

Հայտնի են նաև այն երկրները, ովքեր այս պատերազմի՝ մարդկության դեմ ակնհայտ այս հանցագործության, շահառուներն են և խթանիչները։

Մինչ աշխարհը հապաղում է սանկցիաներ կիրառել, կասեցնել հարյուր հազարավոր մարդկանց ողբերգությունն ու սպանդը, պատերազմը նոր սահմաններ է նվաճում՝ մեծացնելով փախստականների ու զոհերի թիվը։

Հերթական թիրախում Լիբանանի խաղաղ բնակչությունն է, որը բառիս բուն իմաստով հայտվել է ուրիշի պատերազմի մսաղացում։

Եթե միջազգային հանրությունը բռնած լիներ ցեղասպան Ալիևի ձեռքը, թերևս այս պատերազմը կամ հակամարտությունն այսպիսի ընթացք չունենար։ Միջազգային դատարանի որոշումները մնացին անկատար, էներգետիկ շահերով առաջնորդվող Եվրոպան մի քանի հայտարարությամբ բավարարվեց ու լռեց։

Աշխարհաքաղաքական երկու բևեռների շահառու Ալիևն օգտագործեց հնարավորությունն ու ցեղասպանությամբ «վերականգնեց» իր տարածքային ամբողջականությունը։

Եվ, այնուամենայիվ, այս հարցում նրա հիմնական դաշնակիցն ու ոգեշնչողը նիկոլ փաշինյանն է, որը ոչ միայն լեգիտիմացրեց ցեղասպանին, այլև շարունակում է նրա կամակատարը լինել, անգամ նրա հրահանգով սահմանադրություն է փոխում․․․

Իսկ անպատժելիությունը նոր հանցագործությունների և քաղաքակրթական ու պարզապես մարդկային նոր, անդառնալի ողբերգությունների դուռ է բացում։

Եթե Ալիև-Ադրբեջանը պատժվեր, գուցեև Գազայի դեպքերն այլ ընթացք ունենային։

Հայաստան-Արցախում կատարվածի և Գազայի դեպքերի մեջ շատ են ընդհանրությունները։

Արաբական աշխարհի ցաքուցրիվ ձայները երբեք միասնական ընդվզումի բռունցք ու ուժ չեն դառնում։ Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-ի ՄԱԿ-ի 29-րդ գագաթաժողովի ընտիր խոսքն ու վրդովմունքը Գազայի ցեղասպանության կապակցությամբ ողջունվեց, բայց չկիսվեց ու չլրացվեց արաբական աշխարհի առաջին դեմքերի կողմից։

Ու հիմա Միջին Արևելքի ոչնչացումն ու էթնիկ զտումը նոր դրսևորումներ է ստանում։ Անմիաբան արաբական աշխարհը ջլատվում է ու առանձին-առանձին պարտվում։

Հայաստանում մեծամասնությունը հասկանում է մեր ողբերգության պատճառը, գիտե, թե ով է հիմնական մեղավորը, ամեն օր բախվում վերջինիս տկարամտության և տեսնում սեփական աթոռը պահելու գնով երկիրը աճուրդի հանելու պատրաստակամությունը։ Տեսնում է և շարունակում անտարբեր մնալ։

Տեսնում է ու լռում, տեսնում է ու հաշտվում, տեսնում է ու սպասում, թե երբ է օղակը սեփական պարանոցին սեղմվելու։

Նորմալ երկիր լինելու պարագայում Հայաստանի պաշտոնական խոսույթը միջազգային տարբեր հարթակներում այլ պիտի լիներ։ Ցեղասպանություն կրած ժողովրդի ղեկավարությունն առաջինը պիտի դատապարտեր, թե Արցախի էթնիկ զտումը, թե Գազայի ցեղասպանությունը։

Հայաստանի «առաջնորդի» օրակարգում հեծանվաքշությունն է առաջնահերթությունը՝ լինի Լոնդոն, Նյու-Յորք, թե՝ Փարիզ։

Սա ողբերգություն է, ոչ մի տեղ չգնալու, սեփական ուղենիշները կորցչած, անղեկ հավաքականության ողբերգություն։

Իսկ հայկական աշխարհը շարունակում բեկորված ու անմիաբան մաշվել սեփական Հայրենիքում, Մերձավոր Արևելքում, թե այլուր․․․»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:24
Վերին Լարսի անցակետն անցել է բնականոն աշխատանքի
Վերին Լարսի անցակետը վերսկսկել է գործունեությունը, երթևեկությունը անցակետով վերականգնվել է, ինտերնետ կապը ևս հասանելի է։ Այդ մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
23:01
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը խոսել է Իրանի հարձակմանը պատասխանելու մասին
Իսրայելի կառավարությունը քննարկում է, թե ինչպես արձագանքել Իրանի հարձակմանը, և դրա համար կընտրվի տեղ և մեթոդ։ «ՌԻԱ Նովոստի»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:47
57-ամյա երևանցին իր վարած «ԳԱԶել»-ով թմրամիջոց է տեղափոխել
«Մասիսի համայնքային ոստիկանները տեղեկութուն ունեին, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 57-ամյա տղամարդն օգտագործում և պահում է...
Աղբյուր` Panorama.am
21:57
Մոսկվայի հետ հարաբերությունները Թբիլիսիի քաղաքականության առաջնահերթությունն են
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
21:38
Հայաստանը չի միացել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի երկու հայտարարությանը
Ի պատասխան լրատվամիջոցի հարցման՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում...
Աղբյուր` Panorama.am
21:20
«Mercedes»-ը բախվել «Ford»-ին, առաջինում հայտնաբերվել է վարորդի մարմինը
Հոկտեմբերի 7-ին, ժամը 18։00-ի սահմաններում Կարենիս գյուղի Մուշի փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 57 ամյա Սուրիկ Մ․-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հավաքվում ենք Գլխավոր դատախազության շենքի մոտ․ «Սրբազան պայքար»
«Սրբազան պայքար» շարժումը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, հոկտեմբերի 9-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
20:41
ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի
ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Նախատեված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով․...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ղազախստանում ատոմակայանի կառուցմանն աջակցել է հանրաքվեի մասնակիցների 71 տոկոսը
Ղազախստանում ատոմակայանի կառուցմանն աջակցել է հանրաքվեի մասնակիցների 71%-ը։ Այս մասին հայտնում է RBK-ն։ Հանրաքվեին մասնակցությունը, ըստ ԿԸՀ-ի...
Աղբյուր` Panorama.am
20:14
Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
2024թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնից ստացվել է առերևույթ հանցագործության մասին պատշաճ հաղորդումն այն մասին, որ նույն օրը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
19:52
Լարսի անցակետը փակ է ինտերնետի հետ կապված խնդիրների պատճառով
Վերխնի Լարսի անցակետը փակ է ինտերնետի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ  Գրուզիան»...
Աղբյուր` Panorama.am
19:35
Նախնական տվյալներով՝ մոտ 3000 քառ.մ տարածքում այրվել է «Դոմուս»-ի երկհարկանի շինությունն ամբողջությամբ․ ՆԳՆ ՓԾ
Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահում բռնկված հրդեհի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ ՆԳՆ փրկարար...
Աղբյուր` Panorama.am
19:24
Փյունիկի ֆուտբոլիստը հրավիրվել է Հայիթիի հավաքական
«Փյունիկի» կիսապաշտպան Բրայան Ալսիուսը հրավիրվել է Հայիթիի ազգային հավաքական: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Սուրենավան բնակավայրում տեղի ունեցած դեպքով մեկ անձ կալանավորվել է․ ՔԿ
2024թ․ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20:02-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի հրազենային...
Աղբյուր` Panorama.am
18:57
Գերմանիան Թուրքիային 336 մլն եվրոյի զինամթերք կմատակարարի
Գերմանական «Spiegel» պարբերականում տեղ գտած լուրերի համաձայն՝ Գերմանիան հաստատել է Թուրքիային 336 մլն եվրո արժողությամբ զենքի փաթեթի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղադրելով մեկման կադրերով կարճ տեսանյութ։...
Աղբյուր` Panorama.am
18:33
Սա ողբերգություն է, անղեկ հավաքականության ողբերգություն․ Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այն, ինչ տեղի է...
Աղբյուր` Panorama.am
18:19
Նոր առաջարկ է եղել՝ ունենալ գերազանցության կենտրոններ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:07
Հրդեհի վերաբերյալ հերթական ահազանգն է ստացվել, այս անգամ՝ Ներքին Շենգավիթից
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը նվիրված է Շառլ Ազնավուրի հարյուրամյակին
«Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնի կազմակերպչական խորհուրդը հայտարարում է 20-րդ հոբելյանական փառատոնի անցկացման մասին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մասնավոր աշխատատեղերի գրեթե 80 %-ը Երևանում է. Աղասի Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է. «Մասնավոր աշխատատեղերի գրեթե 80 %-ը Երևանում է։ Հայաստանի տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
17:48
Այսօր Թբիլիսիի մի քանի դպրոցներից աշակերտները տարհանվել են
Այսօր պայթուցիկ սարքի մասին ծանուցման պատճառով Թբիլիսիի մի քանի դպրոցներ տարհանվել են։ Տեղում աշխատել են համապատասխան գերատեսչությունները։...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայաստանն ուսումնասիրում է կորեական մшրտական տшնկերի ձեռքբերման հնարավորությունը. Army Recognition
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, խոոսքը K2 «Սև Հովազ» մարտական տանկերի մասին է
Աղբյուր` Panorama.am
17:25
Խնձորեսկում ջրամբար է կառուցվում
Նշվում է, որ այս ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Խնձորեսկի և ողջ տարածաշրջանի համար
Աղբյուր` Panorama.am
17:15
Telegram-ի հիմնադիր Դուրովն Ադրբեջանում գտնվելու ժամանակ այցելել է oկnւպացված Արցախ
Ադրբեջանցի գործարար, երաժիշտ, Ադրբեջանի նախագահի նախկին փեսա Էմին Աղալարովը, ով հանդես է գալիս EMIN կեղծանվամբ, պատմել է, որ հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
16:59
Լավրովը գնահատել է Արևմուտքի ճնշման դեմ ԱՊՀ երկրների դիմակայումը
ԱՊՀ երկրները հակառուսական պատժամիջոցների համատեքստում լավ են հաղթահարում արևմտյան ճնշումները։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:47
Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը»
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն ամփոփել են ԱՊՀ  ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքները։ Ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:41
«Էներգետիկներ հաճախ է օգտագործել». Մանրամասներ Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտի մասին
Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի դպրոցիում այսօր հանկարծամահ եղած 10-րդ դասարանի Դավիթը մինչ այս որևէ առողջական խնդիր չի ունեցել։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խոշոր հրդեհ Երևանում
13:44 07/10/2024

Խոշոր հրդեհ Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}