Խնձորեսկում ջրամբար է կառուցվում
Խնձորեսկում կառուցվում է 800մ 3 ծավալով ջրամբար, որը համալրելու է Խնձորեսկ բնակավայրի ոռոգման համակարգը՝ հնարավություն տալով հուսալի ու կանոնավոր կերպով ոռոգել նախկինում անջրդի և անմշակ հողատարածքները
Գորիսի քաղաքապետարանից հայտնում են, որ այս ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Խնձորեսկի և ողջ տարածաշրջանի համար, քանի որ այն կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը կբարելավի բնակիչների կենսապայմանները և կստեղծի նոր հնարավորություններ տնտեսական աճի համար։
Ջրամբարի կառուցումը կօգնի նաև ավելի արդյունավետ կառավարել ջրային ռեսուրսները ։ Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի համագործակցության շրջանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան