Զախարովա. Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում
Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում, տարածաշրջանի երկրները պետք է պայքարեն այդ փորձերի դեմ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի երկրների՝ ՆԱՏՕ-ի՝ պղտոր ջրերում ձուկ որսալու, իսկ մինչ այդ՝ այդ պղտոր ջուրը խառնելու մեծ ցանկությունը։ Այս փորձերն առաջին անգամը չէ, որ տեղի են ունենում։
Կարծում եմ, որ դա պատմականորեն լավ հայտնի է նաև տարածաշրջանի մյուս երկրներում։ Ուստի պետք է ամեն ինչ անել, որպեսզի ընդհանուր ապակայունացումը, որը տեղի է ունենում աշխարհի տարբեր մասերում, չտարածվի մեր ընդհանուր տարածաշրջանում»,- Զախարովայի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ այդ տարածաշրջանը բազմաչարչար է, այն անցել է բազմաթիվ հակամարտությունների, արյունալի, դաժան պատերազմների միջով, որոնք սպիներ են թողել տարբեր ազգերի մարդկանց սրտերում:
«Ուստի, ով ուզում է խաղաղությամբ գալ, օգնել, մենք չափազանց ուրախ կլինեն։ Իսկ ովքեր ոչ թե քար, այլ նույնիսկ դանակ են պահում ծոցում, թող հեռանան մեր տարածաշրջանից։ Մենք միասին այնքան ջանքեր ենք գործադրել՝ այս տարածաշրջանում խաղաղությունը պաշտպանելու համար»,- ասել է Մ. Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան