Սուրենյանց. Սրբազան պայքարը՝ «ուշացած կանգառում»
«Երբեմն մեր շատ ընդդիմադիրներ պայքարի միջոցը շփոթում են նպատակի հետ: «Փողոցում մնալու» «նպատակը» Սրբազան պայքարին տարել էր ՍԴ»,-մեկնաբանլով երեկվա հանրահավաքից հետո Սահմանադրական դատարան գնալու քայլը՝ նշում է քաղաքագետ, «Դեմոկրատական այընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նա նշում է.
«Սա «ուշացած կանգառ» է, որովհետև ՍԴ-ն օրեր առաջ է տխրահռչակ Կանոնակարգը համապատասխան ճանաչել Հայաստանի Սահմանադրությանը:
Հիմա լուծումներն այլ տեղ են՝ խորհրդարանում, որտեղ ընդդիմության միակ «անկանխատեսելի» քայլը կարող է լինել մանդատներից հրաժարումը:
Նման որոշում, ըստ ամենայնի, չկա ու, թերևս, դա է պատճառը, որ ընտրվել է «ուշացած կանգառ»-ի մարտավարությունը՝ որպես «փողոցային ակտիվության» ինդիկատոր»։
Հարակից հրապարակումներ`
- Չի բացառվում, որ հաջորդ քայլը ՍԴ դատավորների տուն գնալն է. Բագրատ սրբազան
- Բառերդ չափավորի.ՍԴ-ի դիմաց իրավիճակը լարվեց Գառնիկ Դանիելյանի և ոստիկանության հրամանատարության միջև
- Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան
- Գոհար Մելոյան. ՍԴ սեպտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է