Իշխող կուսակցությունը կվերսկսի Վրաստանի նախագահի իմփիչմենթի ընթացակարգը
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին իմփիչմենթի գործընթաց կսկսի հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին լրագրողներին ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Խորհրդարանական մեծամասնությունը որոշել է վերսկսել իմփիչմենթի ընթացակարգը»,-ասել է Պապուաշվիլին՝ հավելելով, որ պատգամավորները մինչև խորհրդարանական ընտրությունները կդիմեն սահմանադրական դատարան։
Նրա խոսքով, իշխող կուսակցությունն այս որոշումը կայացրել է Զուրաբիշվիլիի արտասահմանյան այցերի պատճառով, որոնք շարունակում է անել առանց կառավարության ղեկավարի համաձայնության։ Պապուաշվիլին բացատրել է, որ չնայած այն հանգամանքին, որ նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարի, կարևոր է, որ «Զուրաբիշվիլին դառնա ոչ թե նախկին նախագահ, այլ իմպիչմենտի միջոցով հեռացված նախագահ»։
Պապուաշվիլին վստահ է, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Վրացական երազանքը» կշահի սահմանադրական մեծամասնությունը, իսկ նախագահի իմփիչմենթի ընթացակարգը կավարտվի նորընտիր խորհրդարանի առաջին իսկ նիստում։
Հարակից հրապարակումներ`
- Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության հետ
- Վրաստանի խորհրդարանը չկարողացավ Սալոմե Զուրաբիշվիլիին պաշտոնանկ անել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան