Տեսչական մարմինը «Դոմուս» կահույքի խանութում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Երևանի Իսակովի 29/1 գործող «Դոմուս» կահույքի խանութում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել։
«Տեսչական մարմնի կողմից 2023 թ․ դեկտեմբերին հաստատվել է 2024 թ․ տարեկան ստուգումների ծրագիրը, որի համաձայն այս տարվա 4-րդ եռամսյակում նախատեսված է իրականացնել ստուգում «Դեկորա գրուպ» ընկերությունում, որի մեջ մտնում են ընկերությանը պատկանող տարբեր արտադրական նշանակության օբյկետներ, այդ թվում՝ «Դոմուս կահույքի» ցանցի տարբեր հասցեներ»,- հայտնում են տեսչական մարմնից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։
«Դոմուս» խանութում բռնկված հրդեհն ավելի քան 2 ժամ անց հնարավոր է եղել մեկուսացնել։ ԱՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը լրագրողներին ասել է, որ այժմ իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ, տուժածներ չկան։
Հարակից հրապարակումներ`
- «Դոմուս»-ում հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել, տուժածներ չկան. Կամո Ցուցուլյան
- «Դոմուս»-ի հրդեհի մարման համար շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել
- ՈՒՂԻՂ. Ինչ է կատարվում հրդեհի վայրում
- Լուսանկարներ հրդեհի վայրից
- Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Դոմուսի հրդեհից
- Խոշոր հրդեհ Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան