Հարձակnւմից հետո մաhացել է Ադրբեջանի նախագահի քննադատը. Եվրանյուզ
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ և իրավապաշտպան Վիդադի Իսկանդերլին հոկտեմբերի 1-ին մահացել է Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքի հիվանդանոցում՝ գիտակցության չգալով, ծանր վնասվածքների հետևանքով։
2015 թվականից Վիդադի Իսկանդերլին ապրում էր Ֆրանսիայում, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել։ Կիրակի առավոտյան՝ սեպտեմբերի 29-ին, դիմակավորված երեք անձ պատուհանից մտել են Մյուլուզում գտնող նրա բնակարան և դանակի 24 հարված հասցրել։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Եվրանյուզը գրում է, որ սա արդեն երկրորդ մահափորձն էր Ֆրանսիայում Իսկանդերլիի դեմ։ Առաջին անգամ նրան դանակահարել էին մեջքից և կտրել ձեռքերը։ Նա հարձակումը կապել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի հասցեին իր քննադատության հետ։
Ընկեր ու դաշնակից Սուլեյման Սուլեյմանլին Իսկանդերլիի մահվան մեջ մեղադրում է Բաքվին։
Նախկին դատախազ Վիդադի Իսկանդերլին Ադրբեջանում ենթարկվել էր վարչական և քրեական հետապնդման՝ որպես «Աջակցություն ժողովրդավարության պաշտպանությանը» հասարակական կազմակերպության ղեկավար։ Նա Մեջլիսի պատգամավորի թեկնածու էր 2010 թվականին և ենթադրում էր, որ կեղծիք է եղել քվեարկության գործընթացում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքներին միջամտելու մեղադրանքով նա դատապարտվել էր 3,5 տարվա ազատազրկման։
Երբ նա համաներմամբ ազատ էր արձակվել, արտագաղթել էր Ֆրանսիա և հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից։
Յութուբի իր ալիքում Վիդադի Իսկանդերլին սուր քննադատության է ենթարկել Ալիևին և հայտնի է եղել որպես գործող նախագահի ամենակատաղի հակառակորդներից մեկը։
Իսկանդերլիի դեմ մահափորձից կարճ ժամանակ առաջ ադրբեջանցի էմիգրանտների աղբյուրները հայտնում էին, որ իբր Բաքվի իշխանությունների պատվերով Եվրոպայում մահափորձեր են նախապատրաստվում նրանց հակառակորդների դեմ։ Ենթադրվում էր, որ որպես հանցագործներ ներգրավված են եղել Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ։ Վիդադի Իսկանդերլին, իբր, նույնպես եղել է «սև» ցուցակում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան