Քաղաքական 10:08 07/10/2024 Հայաստան

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ձևակերպումները կարող են նշանակել, որ Բաքուն ինքը տարածքային պահանջներ ունի Հայաստանից. ՀՀ ԱԳՆ

«Սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ և ուղիղ ասում է, որ 1990թ. Հայաստանի Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն սահմանադրական ուժ, որոնք բառացի արտահայտված են ՀՀ Սահմանադրության հոդվածների մեջ»,- «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ 

Նա մանրամասնել է. «Հետևաբար, այն ինչ գրված չէ ՀՀ Սահմանադրության՝ նախաբանին հաջորդող տեքստի, այսինքն՝ Սահմանադրության հոդվածների մեջ, Սահմանադրությանը վերագրել հնարավոր չէ, և որևէ այլ մեկնաբանության տեղ պարզապես չկա, մանավանդ որ Բարձր դատարանն արձանագրել է, որ նախկինում իր կայացրած որոշումներում երբևէ այլ դիրքորոշում չի ամրագրվել: Այսպիսով, ՀՀ Սահմանադրության նախաբանում հիշատակված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները նրանք են, որոնք արտահայտված են ՀՀ Սահմանադրության հետագա տեքստի մեջ, իսկ այնտեղ որևէ բան չկա, որ հնարավոր լինի մեկնաբանել որպես որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ»։

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը, որ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում էլ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ, Ա.Բադալյանն ասել է. «Այս հարցին էլ Հայաստանի Հանրապետությունը բարձր և բարձրագույն մակարդակով անդրադարձել է մի քանի անգամ: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ վավերացված միջազգային պայմանագրերն ունեն ավելի բարձր իրավական ուժ, քան ՀՀ ներքին օրենսդրությունը: Այդ հոդվածի ձևակերպումն ավելի կոնկրետ հետևյալն է. «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում կա հոդված այն մասին, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են այդպիսի պահանջներ չառաջադրել ապագայում: Կա նաև հոդված, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության պայմանագրի իրագործումը ձախողելու համար: Այսինքն, երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, ստանա Սահմանադրությանը համապատասխանելու մասին եզրակացությունը ՍԴ-ի կողմից և վավերացվի ՀՀ Ազգային ժողովում, այն կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք: Հետևաբար, Խաղաղության պայմանագրի կնքումը կփարատի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ունեցած բոլոր մտահոգությունները երկու երկրների տարբեր օրենսդրական ակտերի վերաբերյալ, եթե այդպիսիք լինեն»։

Հարցին՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է նաև, թե Ալմա-Աթայի հռչակագրին Հայաստանի արտահայտած հավատարմությունը դեռ չի նշանակում, թե Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, որովհետև Ալմա-Աթայի հռչակագիրը կապ չունի այն հարցի հետ, թե որտեղով են անցնում ԱՊՀ անդամ երկրների սահմանները և որ տարածքները որ երկրին են պատկանում, նա պատասխանել է. «Այդ մեկնաբանությունը բացարձակապես տեղին չէ, որովհետև 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրում հստակ նշվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրած երկրները ճանաչել են Խորհրդային Հանրապետությունների՝ ԽՍՀՄ փլուզման պահի դե յուրե տարածքների ամբողջականությունը և դե յուրե գոյություն ունեցած միջհանրապետական վարչական սահմանները՝ որպես պետական սահման: Իսկ այդ սահմանները հայտնի են, և այդ սահմաններն արտահայտող քարտեզներն առկա են և՛ Հայաստանում և՛ Ադրբեջանում:

Ի դեպ, Խաղաղության պայմանագրի ձևակերպումն այն մասին, որ կողմերը պարտավորվում են նաև ապագայում միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալ, հօդս են ցնդեցնում Ադրբեջանի այն պնդումները, թե Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու «պահեստային տարբերակ» ունի:

Իսկ Ալմա-Աթայի հռչակագրի այն մեկնաբանությունը, որ առկա է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ձևակերպումներում, իրականում կարող է նշանակել, որ Ադրբեջանն ինքը տարածքային պահանջներ ունի Հայաստանից, պարզապես Հայաստանին ուղղված մեղադրանքներով ցանկանում է դա քողարկելու ծխածածկույթ ստեղծել»: 

ԱՆի Բադալյանը նաև ասել է. «Պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը, համաձայնեցված հոդվածները ներառող Խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկները մերժելը հայաստանյան և միջազգային շատ փորձագետների ստիպում են եզրակացնել, որ Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունն առաջիկայում էսկալացնելու լեգիտիմության ծխածածկույթ ստեղծելու համար: Նման վերլուծությունների թիվն ընդ որում, գնալով շատանում է: Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ նման հեռանկարը բացառելու համար անհրաժեշտ է COP-29-ից առաջ ստորագրել Խաղաղության պայմանագրի համաձայնեցված բովանդակությունը, այլապես առանց դրա Բաքու մեկնող առաջնորդները կարող են ակամա դառնալ պատերազմի հրձիգներ: Հայաստանն էլ իր հերթին ասում է, որ պատրաստ է մինչև COP-29 խաղաղության պայմանագիր ստորագրելու տրամաբանությանը: Ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանել է COP-29-ը Բաքվում անցկացնելու որոշումը՝ որպես կողմերի միջև վստահության և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործիք, և չէինք ցանկանա, որ այն հակառակ նպատակով օգտագործվեր»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ԱԳՆ պաշտոնական կայքում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:45
Հավաքվում ենք Գլխավոր դատախազության շենքի մոտ․ «Սրբազան պայքար»
«Սրբազան պայքար» շարժումը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, հոկտեմբերի 9-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
20:41
ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի
ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Նախատեված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով․...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ղազախստանում ատոմակայանի կառուցմանն աջակցել է հանրաքվեի մասնակիցների 71 տոկոսը
Ղազախստանում ատոմակայանի կառուցմանն աջակցել է հանրաքվեի մասնակիցների 71%-ը։ Այս մասին հայտնում է RBK-ն։ Հանրաքվեին մասնակցությունը, ըստ ԿԸՀ-ի...
Աղբյուր` Panorama.am
20:14
Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
2024թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնից ստացվել է առերևույթ հանցագործության մասին պատշաճ հաղորդումն այն մասին, որ նույն օրը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
19:52
Լարսի անցակետը փակ է ինտերնետի հետ կապված խնդիրների պատճառով
Վերխնի Լարսի անցակետը փակ է ինտերնետի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ  Գրուզիան»...
Աղբյուր` Panorama.am
19:35
Նախնական տվյալներով՝ մոտ 3000 քառ.մ տարածքում այրվել է «Դոմուս»-ի երկհարկանի շինությունն ամբողջությամբ․ ՆԳՆ ՓԾ
Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահում բռնկված հրդեհի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ ՆԳՆ փրկարար...
Աղբյուր` Panorama.am
19:24
Փյունիկի ֆուտբոլիստը հրավիրվել է Հայիթիի հավաքական
«Փյունիկի» կիսապաշտպան Բրայան Ալսիուսը հրավիրվել է Հայիթիի ազգային հավաքական: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Սուրենավան բնակավայրում տեղի ունեցած դեպքով մեկ անձ կալանավորվել է․ ՔԿ
2024թ․ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20:02-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի հրազենային...
Աղբյուր` Panorama.am
18:57
Գերմանիան Թուրքիային 336 մլն եվրոյի զինամթերք կմատակարարի
Գերմանական «Spiegel» պարբերականում տեղ գտած լուրերի համաձայն՝ Գերմանիան հաստատել է Թուրքիային 336 մլն եվրո արժողությամբ զենքի փաթեթի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղադրելով մեկման կադրերով կարճ տեսանյութ։...
Աղբյուր` Panorama.am
18:33
Սա ողբերգություն է, անղեկ հավաքականության ողբերգություն․ Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այն, ինչ տեղի է...
Աղբյուր` Panorama.am
18:19
Նոր առաջարկ է եղել՝ ունենալ գերազանցության կենտրոններ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:07
Հրդեհի վերաբերյալ հերթական ահազանգն է ստացվել, այս անգամ՝ Ներքին Շենգավիթից
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը նվիրված է Շառլ Ազնավուրի հարյուրամյակին
«Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնի կազմակերպչական խորհուրդը հայտարարում է 20-րդ հոբելյանական փառատոնի անցկացման մասին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մասնավոր աշխատատեղերի գրեթե 80 %-ը Երևանում է. Աղասի Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է. «Մասնավոր աշխատատեղերի գրեթե 80 %-ը Երևանում է։ Հայաստանի տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
17:48
Այսօր Թբիլիսիի մի քանի դպրոցներից աշակերտները տարհանվել են
Այսօր պայթուցիկ սարքի մասին ծանուցման պատճառով Թբիլիսիի մի քանի դպրոցներ տարհանվել են։ Տեղում աշխատել են համապատասխան գերատեսչությունները։...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայաստանն ուսումնասիրում է կորեական մшրտական տшնկերի ձեռքբերման հնարավորությունը. Army Recognition
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, խոոսքը K2 «Սև Հովազ» մարտական տանկերի մասին է
Աղբյուր` Panorama.am
17:25
Խնձորեսկում ջրամբար է կառուցվում
Նշվում է, որ այս ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Խնձորեսկի և ողջ տարածաշրջանի համար
Աղբյուր` Panorama.am
17:15
Telegram-ի հիմնադիր Դուրովն Ադրբեջանում գտնվելու ժամանակ այցելել է oկnւպացված Արցախ
Ադրբեջանցի գործարար, երաժիշտ, Ադրբեջանի նախագահի նախկին փեսա Էմին Աղալարովը, ով հանդես է գալիս EMIN կեղծանվամբ, պատմել է, որ հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
16:59
Լավրովը գնահատել է Արևմուտքի ճնշման դեմ ԱՊՀ երկրների դիմակայումը
ԱՊՀ երկրները հակառուսական պատժամիջոցների համատեքստում լավ են հաղթահարում արևմտյան ճնշումները։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:47
Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը»
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն ամփոփել են ԱՊՀ  ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքները։ Ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:41
«Էներգետիկներ հաճախ է օգտագործել». Մանրամասներ Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտի մասին
Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի դպրոցիում այսօր հանկարծամահ եղած 10-րդ դասարանի Դավիթը մինչ այս որևէ առողջական խնդիր չի ունեցել։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Լավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ում
Նոր վերազինումից հետո Converse Mobile հավելվածում հասանելի են նոր հնարավորություններ: Հավելվածի զարգացման քաղաքականության շրջանակում, նպատակ...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մալաթիա-Սեբաստիայում երեխաների առևանգման փորձ կատարելու գործից
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ 57-ամյա անձը «Մերսեդես»  մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
15:59
ԱՊՀ ԱԳ նախարարները Մոսկվայում հաստատել են 2025 թ. միջգերատեսչական խորհրդատվությունների ծրագիրը
ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարները Մոսկվայում Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի նիստում հաստատել են 2025 թվականի միջգերատեսչական...
Աղբյուր` Panorama.am
15:57
Տեսչական մարմինը «Դոմուս» կահույքի խանութում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Երևանի Իսակովի 29/1 գործող «Դոմուս» կահույքի խանութում...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սուրբ Թերեզա հիվանդանոցը դադարեցրել է աշխատանքը Իսրայելի հարվածների հետևանքով
Բեյրութի հարավային հատվածում գտնվող սուրբ Թերեզա հիվանդանոցը գիշերվա ընթացքում Իսրայելի ավիացիայի հարվածների հետևանքով դադարեցրել է ...
Աղբյուր` Panorama.am
15:30
«Դոմուս»-ում հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել, տուժածներ չկան. Կամո Ցուցուլյան
Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութում բռնկված հրդեհն ավելի քան 2 ժամ անց հնարավոր է եղել մեկուսացնել, այժմ իրականացվում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խոշոր հրդեհ Երևանում
13:44 07/10/2024

Խոշոր հրդեհ Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}