Պապուաշվիլի. Անգլերենով մեզ անվանում են «Ջորջիա», բայց մենք ԱՄՆ Ջորջիա նահանգը չենք, դրսից ոչ ոք չի կարող միջամտել Վրաստանի ներքին գործերին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին համարում է, որ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ԱՄՆ-ի ընդունած որոշումները իրավական հիմք չունեն, և ամերիկյան կողմը չի կարող որևէ ապացույց ներկայացնել պատժամիջոցների ոչ մի դեպքում։
Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանը անկախ պետություն է, և դրսից ոչ ոք չի կարող միջամտել երկրի ներքին գործերին։
«Ինչ վերաբերում է մեր ոստիկաններին, ապա մեր լսած մեղադրանքներն անհիմն են։ Ոչ ոք չի տեսել իրենց դեմ ներկայացված պահանջների որևէ ապացույց: Նրանց չի տրվել արդար դատաքննության իրավունք, նրանց չի տրվել պաշտպանության իրավունք։ ԱՄՆ-ի որևէ փաստ կամ պնդում չի հրապարակվել։ Այսպիսով, դա տիպիկ փակ դռների հետևում իրավական հիմք չունեցող որոշում էր: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում որոշումներին, ապա ճիշտ է, մեզ անգլերեն անվանում են «Ջորջիա», բայց մենք ԱՄՆ-ի Ջորջիա նահանգը չենք, մենք անկախ պետություն ենք, Վրաստանը, մեր սահմանադրությամբ, մեր օրենսդրությամբ: Դրսից ոչ ոք չի կարող արդարադատության տեսանկյունից միջամտել Վրաստանի ներքին գործերին: Եթե որևէ պահանջ, ապացույց ունեն Վրաստանի որևէ քաղաքացու վերաբերյալ, թող ներկայացնեն։ Հիշում եք նախկինում դատավորների հետ կապված, նաև հիմա, ամեն անգամ նրանց ասում ենք, մեզ ապացույցներ ներկայացրեք։ Փաստն այն է, որ նրանք չեն կարող այդ ապացույցները ներկայացնել։ Ուստի այս որոշումը բացարձակապես անհիմն է»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, լրագրողի հարցին ի պատասխան ասել է Շալվա Պապուաշվիլին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան